Աշխարհ

27.03.2018 14:07


Ադրբեջանում հայտնում են ականի պայթյունից ևս մեկ զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանում հայտնում են ականի պայթյունից ևս մեկ զինծառայողի մահվան մասին

Մարտի 24 և 25-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են, որ Գորանբոյի շրջանում ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Մահացած զինծառայողի անունը չի նշվում, Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի անդրադարձել այս միջադեպին:

Նշվում է, որ մահացած զինծառայողը Յարդըմլըի շրջանից էր: Օգտատերերից մեկը պնդում է, որ տեղեկությունը ճշտված է, նման միջադեպ իրոք եղել է: Այս տեղեկությունը տարածել է նաև ադրբեջանական Azadlıq.info լրատվական կայքը:

Հավելյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Ադրբեջանի մեկ այլ՝ Տերտերի (Թարթառ) շրջանում, մահացել էր այդ երկրի զինուժի զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուն: այս միջադեպի վերաբերյալ ևս օգտատերերը նշում են, որ զինծառայողը մահացել էր ականի պայթյունից: Ըստ նրանց՝ դրա մասին խոսում է նաև այն, որ զինծառայողին «շեհիդին վայել շուքով» չեն թաղել («շեհիդը» առհասարակ համարվում է հավատի՝ իսլամի (Ալլահի) համար զոհվածը: Ադրբեջանում, Թուրքիայում և մի շարք այլ տեղերում «շեհիդ» են համարում նաև «հայրենիքի համար զոհվածին»):

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը