Մեկնաբանություն

27.03.2018 13:35


Սերժ Սարգսյանի իրական մեդալակիրները

Սերժ Սարգսյանի իրական մեդալակիրները

Օրերս Սերժ Սարգսյանը պետբյուջեի հաշվին կրկին մեդալներ ու պարգևներ բաժանեց: Երջանիկների շարքում էին հայտնվել հեռուստատեսային դաշտի և «վերլուծական ցեխի» ներկայացուցիչները: ՀՀԿ ղեկավարը մեդալ ու պարգև տվեց նրանց, ովքեր պաշտոնապես իր կողմնակիցներն են ու իրեն գովում են «պետպատվերի» շրջանակներում:

Մեդալներ ու պարգևներ չստացան Սերժ Սարգսյանի մոլի երկրպագուները՝ հին ու նոր հաճախորդները: Վերջիններս շատ ավելի մեծ ջանքեր են գործադրում հանուն Սերժ Սարգսյանի, քան, ասենք, հեռուստատեսության հաստիքայինները:

Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու իրավունքը կրծքով պաշտպանում են Բ26-ի ոչ պաշտոնական (իրականում՝ պաշտոնականից էլ պաշտոնական) խոսափող «1in.am»-ի ղեկավար Արման Բաբաջանյանը, երբեմնի «թունդ ընդդիմադիրներ», իսկ ներկայումս ՀՀԿ քաղաքագիտական դպրոցի աշխատակիցներ Դավիթ Շահնազարյանը և Ստեփան Սաֆարյանը, իշխանական կաբինետներում «մուտքի» արտոնագիր ունեցող ու Բ26-ին կից «արևմտամետ» աշխատող Էդմոն Մարուքյանը և նրա կուսակից Գևորգ Գորգիսյանը (սա մի ժամանակ «քաղաքացիական ակԾիվիստ» էր աշխատում և Բ26-ից պարգևատրվեց պատգամավորական մանդատով. նաև քաղաքական կոմերցիայի շրջանակներում «ա լյա Արամ Զավենիչ» օգտագործում է Մովսես Գորգիսյանի բարեկամը լինելու հանգամանքը), մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը:

Էլի կան պարգևատրման արժանի հին ու նոր հաճախորդներ, բայց վերը ներկայացվածներն այն հիմնականներն են, ովքեր ռեժիմով աշխատանք են կատարում Սերժ Սարգսյանի օգտին՝ քննադատելով «անփոխարինելիի» վարչապետության դեմ ծրագրվող փողոցային պայքարը, փողոց դուրս եկողներին և պաշտպանելով Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը:

Ի դեպ, այս մեդալ չստացած իրական մեդալակիների մեջ առանձնահատուկ աչքի է ընկնում Արման Բաբաջանյանը, ում ղեկավարած «1in.am»-ը պարզապես հիստերիայի մեջ ընկած է պաշտպանում Սերժ Սարգսյանին ու առանձնահատուկ դաժանությամբ ինքնափչանում:

«1in.am»-ն այն կայքն է, որն իրեն ներկայացնում է իբր արևմտյան արժեքների կրող և անկախ, բայց իրականում կատարում է գեբելսյան քարոզչամեքենայի կեղտոտ դերը:

Ե՞րբ է սրանց մեդալ բաժանելու ՀՀԿ ղեկավարը:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Այս օրերին փողոցային պայքարի դեմ հանդես են գալիս ոչ միայն հաստիքային ու արտահաստիքային հաճախորդները, այլ նաև «ազնիվ քյարփինջները»՝ հայտարարելով, թե բա գնացքը գնացել է, թե բա ժամանակին էր պետք պայքարել, թե բա մարդիկ փողոց դուրս չեն գա:

Այդ «ազնիվ քյարփինջներին» հետևողականորեն օգտագործում է տխրահռչակ «1in.am»ը: Ու եթե վերջինիս մոտիվացիան պարզ է, ապա պարզ չէ, թե ինչու են գեբելսյան քարոզչամեքենայի թակարդն ընկնում և փողոց դուրս եկողների դեմ հանդես գալիս մյուսները՝ «ազնիվ քյարփինջները»: Մի՞թե սեփական պասիվությունն արդարացնելու այլ տարբերակ չկա, քան փողոց դուրս եկողներին քննադատելը:

Այս խորագրի վերջին նյութերը