Ռազմական հոգեբան. «Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է»
Փետրվարի 11-ին «Հենարան» ակումբում ՀՀ ՊՆ հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը խոսել է պատերազմի խնդիրների մասին։ Նա նշել է, որ վերջին տարիներին մերթընդմերթ հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում պատերազմի վերսկսման մասին։ Այս առումով նա նշել է, որ հատկապես կարևոր է համարում հանրության կողմից ասեկոսեների միջոցով պատերազմի սպառնալիքի մասին տեղեկանալը։ Երբ Ալիևը հայտարարում է պատերազմի վերսկսման հավանականության մասին, քաղաքականությունից հեռու կանգնած մարդու մոտ կարող է բնական տագնապ առաջացնել, սակայն, նրա խոսքերով, քաղաքական անցուդարձին բանիմաց մարդու համար դա լուրջ տագնապի աղբյուր չէ։ Խնդիրը, ըստ Դ. Ջամալյանի, հասարակության այն հատվածի տագնապը փարատելն է, ով քաղաքական անցուդարձերից տեղյակ չէ։
Նա նշել է, որ, ըստ էության, զինադադարից առ այսօր հրադադարի ռեժիմը գրեթե միշտ էլ խախտվել է, բայց առաջին գծում կանգնած զինվորի համար դա ընկալվում է իբրև սովորական մի բան, որովհետև մարդն ունակ է հարմարվել անգամ վտանգին։ Սակայն առաջին գծում հնչած կրակոցի մասին տեղեկությունը մինչև առաջին գծից հասնում է թիկունք՝ մեծ քաղաքներ, Երևան, իր բովանդակության մեջ փոփոխություններ է կրում, իսկ ոչ ֆորմալ տեղեկատվությունը միշտ հակադրության մեջ է մտնում պաշտոնական տեղեկատվության հետ։ Նման ասեկոսեների առկայության դեպքում հարկավոր է օպերատիվ հակազդում, և որքան այն արագ լինի, այնքան շուտ կկանխվի տագնապային տրամադրությունների տարածումը։ Նա նշել է, որ, այդուհանդերձ, պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել, այսօր էլ առկա է և առկա է լինելու նաև տեսանելի ապագայում, ուղղակի այլ խնդիր է, թե հասարակությանը երբ է հարկավոր նախապատրաստել բուն պատերազմին։
-Ես այն տեսակետին եմ, որ մեր հանրությունը երբեք չպետք է կորցնի իր զգոնությունը. պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է թե՛ ռազմական առումով, թե՛ հոգեբանորեն, ինչը, սակայն, չի նշանակում, որ առանց խոր, բազմակողմանի վերլուծությունների հարկավոր է հասարակությանը տրամադրել պատերազմի վերսկսմանը,- ասել է Դ. Ջամալյանը։
Նրա կարծիքով եթե գերտերություններին ձեռնտու չլինի պատերազմի վերսկսումը, այն չի սկսվի։ Պատերազմը կարող է վերսկսվել, եթե Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շեշտակիորեն թուլանան, այսինքն՝ ուժերի հաշվեկշիռը խախտվի։ Այսօր ուժերի հաշվեկշիռը խախտված չէ, քանի որ եթե խախտված լիներ, Դ. Ջամալյանի համոզմամբ, հակառակորդը կայծակնային հարվածով կփորձեր լուծել խնդիրը։
Իսկ որքանո՞վ է այսօր պատրաստ պատերազմին Ադրբեջանը. «Ես կարծում եմ՝ չթերագնահատելով հանդերձ թշնամուն՝ ադրբեջանական հանրությունն այդքան էլ պատրաստ չէ հարձակողական լուրջ պատերազմի»։ Դրա պատճառներն, ըստ հոգեբանի, մի քանիսն են։ Մասնավորապես ադրբեջանական հանրույթի մոտ ստեղծվել է վստահության այն զգացողությունը, որ իրենք հարուստ են, լավագույն զենքերը կգնեն, քանակապես էլ են առավել և խնդիրը կկարգավորեն։ Երկրորդ հոգեբանական ռեսուրսն ատելությունն է հայի տեսակի հանդեպ։ Զուգահեռաբար Հայաստանի թույլ լինելու քարոզչություն է տարվում։ Սակայն մասնագետի կարծիքով Ադրբեջանի քարոզչությունը շատ խոցելի է, քանի որ ընդհանրապես չի խոսվում հարձակողական պատերազմի զրկանքների մասին, իսկ հարձակողական պատերազմի ժամանակ հարձակվող կողմն ավելի շատ է զոհ տալիս։ Ադրբեջանական հանրույթն իր ղեկավարներից այդ խնդիրների մասին չի լսում։
-Եթե նման տրամադրությամբ (մենք հզոր ենք, ուժեղ ենք, լավ զենքեր ունենք) պատերազմ սկսվի, և ադրբեջանական բանակը հանդիպի պատշաճ հակահարվածի, նա շատ արագ բարոյալքվելու է, որովհետև հոգեպես պատրաստ չէ այն զրկանքներին, որ սպասվելու են իրեն պատերազմի ժամանակ,- ընդգծել է Դ. Ջամալյանը։
Երկրորդ խնդիրը, որ ունի Ադրբեջանը, բազմազգ երկիր լինելն է, իսկ ինքնություն ասվածը ճնշումներով խորտակել հնարավոր չէ. ինքնությունը կարող է քողարկված մնալ, բայց առիթի դեպքում այն գլուխ է բարձրացնելու, հետևաբար ադրբեջանական ստրատեգները չեն կարող հաշվի չառնել, որ հնարավոր անհաջող ելքի դեպքում իրենց երկիրը պառակտման լուրջ խնդրի առաջ է կանգնելու։
Հաջորդ խնդիրն, ըստ մասնագետի, ադրբեջանական բանակում միջանձնային և բարձր կոռուպցիոն խնդիրներն են, իսկ հարձակվող բանակի բարոյահոգեբանական մթնոլորտն ու կարգապահությունը պաշտպանվողից պետք է մի քանի գլուխ բարձր լինեն։
-Այս իմաստով եթե մենք առավել չենք, ապա չենք զիջում հաստատ։ Թեև շատ հարցերում առավել ենք, որովհետև պաշտպանվողը գիտի, թե ինչն է պաշտպանում,- ասել է նա։
Դավիթ Ջամալյանի կարծիքով այդքան խոցելի կողմեր ունենալով՝ Ադրբեջանը դժվար թե գնա նման արկածախնդրության։

Արփի Բեգլարյան