Ինչու է Սերժ Սարգսյանը դրժում խոստումը. Աբրահամյանի և Կարապետյանի ճակատագրերը
Սուտասանի տանը հրդեհ է բռնկվում:
Սա օգնության է կանչում,
բայց ոչ մեկը չի գալիս,
քանի որ մտածում են, որ կրկին խաբում է:
Արդյունքում՝ սուտ խոսողի տունն այրվում է:
Ինքն էլ հետը:
Ժողովրդական առած
Իշխանական թևում ոչ մեկը քաջություն, ազնվություն և անկեղծություն չունի հայտարարելու համար, որ Սերժ Սարգսյանը հետ է կանգնում վարչապետ չդառնալու իր խոսքից ու երկու անգամից ավելի երկրի կառավարման ղեկին չլինելու իր համոզմունքից ոչ թե ՀՀ անվտանգության, Ղարաբաղի հարցի, նոր սերնդին երևացող ու չերևացող փորձը փոխանցելու հանգամանքներից ելնելով, այլ այն պատճառով, որ ներքաղաքական դասավորությունը նրան հնարավորություն է տվել դրժել սեփական խոստումը և գնալ վարչապետության:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորելու համար ՀՀԿ-ականները պետք է հայտարարեն, որ իրենց հաջողվել է փոշիացնել քաղաքական դաշտը և մեծ մասին բերել ֆոտոսեսիայի, «խփել» սահմանադրական հանրաքվեի տոկոսները, երբեմնի «ընդդիմադիրների» հիացական բացականչությունների ներքո ընդունել Ընտրական նոր օրենսգիրքը, «ռեյտինգայինների» ու 10.000-դրամանոցների միջոցով վերցնել խորհրդարանի հսկիչ փաթեթը, և հիմա «չորով» հրաժարվում են խոստումից՝ ցինիկաբար հղում անելով Սահմանադրությանն ու ընտրությունների արդյունքներին:
Սերժ Սարգսյանի «սահմանադրական» հետագիծը
2014-ին, ի համեմատ 2018-ի, այլ պատկեր էր: Քաղաքական դաշտում կար եռյակ՝ ԲՀԿ-ի գլխավորությամբ, կար Հովիկ Աբրահամյանը՝ որպես վարչապետ և յուրօրինակ բուֆեր քաղաքական դաշտում, կար Ռոբերտ Քոչարյանի թեկուզև հոգեբանական, բայց որոշակի ազդեցությունը պետական ապարատի վրա, ինչը մշտական լարվածության մեջ էր պահում «առնետավազքի» պատրաստ ՀՀԿ-ականներին: Ա՛յդ իրավիճակում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի լինի նախագահ և չի լինի վարչապետ:
2014-ին Սերժ Սարգսյանը փորձում էր լուծել իր նվազագույն և առավելագույն խնդիրները:
Նվազագույնն իր անձնական անվտանգության (սեփականության) ապահովումն էր, իսկ առավելագույնը՝ իր իշխանության վերարտադրությունը վարչապետի կարգավիճակով (տեսականորեն նա կարող էր նշյալ խնդիրը լուծել կիսանախագահական համակարգում՝ ընդամենը գործող Սահմանադրության մեջ փոխելով «նույն անձը կարող է նախագահ լինել երկու անգամ անընդմեջ, որից հետո պետք է առնվազն մեկ ժամկետ բաց թողնի» բանաձևը, բայց Սարգսյանի մոտ 2008-ի ու 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորվեց հիմնավոր վախ ուղիղ ընտրություններից, և նա որոշեց խուսափել անմիջական ու քաղաքական ընտրությունների գաղափարից՝ թաքնվելով «թաղային հեղինակությունների»՝ «ռեյտինգային» թեկնածուների հետևում, և բացի այդ՝ 2014-ին քաղաքական դասավորությունն այնպիսին էր, որ նա չէր կարող կիսանախագահական համակարգով վերարտադրվելու հարց առաջ քաշել, քանզի դա ատոմային ռումբի էֆեկտ կթողներ և պայթյունից առաջացած փլատակների տակ կհայտնվեր իշխանությունը):
Նոր Սահմանադրության նախնական հայեցակարգից պարզ դարձավ, որ ՀՀԿ ղեկավարն իր համար նախատեսել է սովետական գենսեկի կարգավիճակը, որը պետք է համատեղվեր ԱԺ նախագահի պաշտոնի հետ:
Խորհրդարանի ղեկավար լինելով՝ Սարգսյանը կկարողանար իր անվտանգության ապահովման նվազագույն հարցը լուծել: Ճիշտ է, երկրում կխաթարվեր իշխանական ուղղահայացը և կլիներ քաոս, բայց դա չէր մտահոգում Սարգսյանին, քանզի, կրկնենք, նրա համար կարևորն իր անձի անվտանգության ու սեփականության անձեռնմխելիության հարցն է, ինչը քաոսի և բոլորը բոլորի դեմ կռվի պայմաններում հնարավոր կլիներ ապահովել:
Դե իսկ եթե սահմանադրական փոփոխություններն ու քաղաքական զարգացումները բերեին առավելագույնն ապահովելու հնարավորության, այն է՝ իր իշխանության վերարտադրումը վարչապետի կարգավիճակով, ապա ավելի լավ իր համար:
Սարգսյանի ծրագրերին խանգարում էր այն, որ Գագիկ Ծառուկյանը դեմ էր սահմանադրական փոփոխություններին: Եթե լիներ սահմանադրական հանրաքվե՝ առանց ԲՀԿ-ի համաձայնության կամ այդ կուսակցության չեզոքացման, ապա սահմանադրական հանրաքվեն կարող էր վերածվել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի: Այդ ամենը հաշվի առնելով էր, որ տեղի ունեցան 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունները, որի արդյունքում Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից (այդպիսով ռեսուրսային բաղադրիչը շեշտակիորեն թուլացավ ոչիշխանական հատվածում), եռյակը դադարեցրեց իր գոյությունը և քաղաքական դաշտում վերացան դիմադրության կենտրոնները:
Դատելով ամենից՝ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին խոստացել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետը լինելու է հենց նա՝ Աբրահամյա՛նը: Դա էր, թերևս, պատճառը, որ նախկին վարչապետը էնտուզիազմով մասնակցեց «բամփման» և սահմանադրական հանրաքվեի գործընթացներին: Բայց շատ խելք պետք չէր հասկանալու համար, որ եթե չեզոքացվում է ԲՀԿ-ի գործոնը, ապա թուլանում է Հովիկ Աբրահամյանի դիրքը: Ավելին՝ Աբրահամյանը դառնում է խանգարող գործոն (քաղաքականության մեջ խելք, այդուհանդերձ, պետք է ունենալ):
2015-ի փետրվարից հետո Սարգսյանին առիթ կամ պատրվակ էր պետք Հովիկ Աբրահամյանից ազատվելու համար, և այդպիսի հնարավորություն ստեղծվեց ՊՊԾ գնդի գրավման հետ կապված գործընթացների արդյունքում:
Հովիկ Աբրահամյանը փոխարինվեց Կարեն Կարապետյանով, և հիմա եկել է ապագա վարչապետության խնդրի հանգուցալուման փուլը:
Հավակնո՞ւմ է արդյոք Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնին
Ելնելով Կարեն Կարապետյանի երբեմնի ինքնավստահ հայտարարություններից ու նրա պահվածքից՝ Սերժ Սարգսյանը նրան ու նրա գործընկեր Սամվել Կարապետյանին(«Տաշիր») խոստացել է, որ գործադիր իշխանությունը 2018-ի ապրիլից հետո կրկին լինելու է նրանցը (դե՛, ինչպես որ Հովիկ Աբրահամյանին էր խոստացել, էլի՛):
Ըստ ամենայնի՝ Կ. Կարապետյանը Սարգսյանից հավաստիացում է ստացել, որ շարունակելու է մնալ վարչապետի պաշտոնում, այլապես ընտրարշավի ժամանակ չէր համաձայնի գլխավորել քարոզչաթիմն ու ինչ-որ առումով տարանջատվել ՀՀԿ ղեկավարից (անգամ քարոզչական պաստառներում Կարապետյանը Սարգսյանի հետ չէր):
Կարապետյանները, համարելով, որ կուլիսային պայմանավորվածությունները ձեռք են բերվել, զրոյական քաղաքական ու հասարական աշխատանք են իրականացրել: Նրանք չեն հասկացել, որ մի բան է Սերժ Սարգսյանի կուլիսային խոստումը, այլ բան քաղաքական կոնկրետ իրավիճակը (մարդը հրապարակային խոստումից է հետ կանգնում, էլ ուր մնաց, թե կուլիսայինից հետ չկանգնի):
Հայտարարել, որ մենեջեր ես, այլ ոչ թե քաղաքական գործիչ, նշանակում է՝ ստորագրել սեփական հրաժարականի տակ:
Խնդիրը, սակայն, մնում է օրակարգում: Կարապետյանները, ըստ երևույթին, ներքին դժգոհություն են հայտնում: Դա է պատճառը, որ Սարգսյանի վարչապետության թեմային վերջակետ չի դրվում, այլ դեռևս բազմակետի ու հարցականի տիրույթում ենք գտնվում: Վարջակետ կդրվի կա՛մ Սարգսյանի վարչապետ չդառնալու պաշտոնական հայտարարության, կա՛մ Կարեն Կարապետյանի կողմից Սերժ Սարգսյանի վարչապետությունը հրապարակային պաշտպանելու դեպքում: Առայժմ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը:
Ի՞նչ կարող է լինել հետո
Որքան էլ Սերժ Սարգսյանի բացահայտ ու թաքնված քարոզիչները պնդեն, թե զուտ իրավական առումով ՀՀԿ ղեկավարի վարչապետ դառնալը անվիճելի է (նման պնդում անողները, փաստորեն, ընդունում են 10.000-դրամանոց ընտրությունների լեգիտիմությունը), միևնույն է Սերժ Սարգսյանի խոստման հարցը չի լուծվում: Այդ խոստումը շարքային քաղաքացու տված խոստում չէ: Դա երկրի թիվ մեկ պաշտոնյայի խոսք է: Հիմա հայտարարվում է, որ երկրի նախագահի խոսքը և ընդհանրապես՝ քաղաքական խոսքը զրոյական արժեք ունի ու խաբելն է միակ խաղի կանոնը. դա վտանգավոր բան է:
Մեր հանրությունը միշտ էլ իմացել է, որ եթե ընտրությունների միջոցով չկարողանա իշխանության հարց լուծել, ապա, երևանյան ժարգոնով ասած, իշխանության հարցերը կլուծի Սահմանադրությունը, որը երկու անգամ անընդմեջի սահմանափակում է նախատեսել:
Հիմա ոչնչացված է ոչ միայն ընտրական համակարգը, այլ նաև սահմանադրական արգելքը: Ճանապարհ է բացվել ցմահ անփոխարինելիության համար, ինչը շատերի կողմից ընկալվում է որպես դատապարտվածություն և լճացում: Նման իրավիճակում աճում են ինչպես հանրային հուսահատությունը, այնպես էլ արմատական տրամադրությունները:
Իշխանության ներսում հենց այս արմատականացումից են վախենում, քանզի քաղաքական խոսքի դրժումը և հանրությունից ընտրական իրավունքի գողացումը հսկայական լեգիտիմություն է ապահովել «սասնածռական» մտածողության ու արմատական քայլերի համար: Իշխանության ներսում վախենում են, որ Սարգսյանն իր անփոխարինելիությամբ կարող է ճանապարհ բացել զենքի ուժով հարց լուծելու համար, ինչի արդյունքում «կքաշվեն» նաև իշխանության ներսի մարդիկ:
Սարգսյանն իշխանության մեջ լեգիտիմություն ունի, սակայն զրկված է դրանից հանրային դաշտում: Նա հաղթել է իր մրցակիցներին, բայց չի հաղթահարել այն խնդիրները, որոնք թուլացնում են մեր պետությունն ու ստիպում ՀՀ քաղաքացուն հեռանալ:
Նման իրավիճակներում մեծանում է ֆորսմաժորային զարգացումների հնարավորությունը: Դա կարող է լինել ինչպես ներսից, այնպես էլ դրսից՝ Ադրբեջանից:
Կարո՞ղ է արդյոք «փողոցը» հեռացնել Սերժ Սարգսյանին
Կան ուժեր կամ անհատներ, ովքեր հայտարարել են, որ փողոց են դուրս գալու և պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Թե որքանով արդյունավետ կլինի այդ պայքարը, հիմա չարժե գնահատականներ տալ: Հանրության մեծ մասը դեմ է Սարգսյանին, բայց պասիվ է քաղաքական գործողությունների հարցում (պատճառներն առավելապես սուբյեկտիվ են):
Մեկ բան ակնհայտ է. մեր տիպի պետություններում հեղափոխությունները կամ իշխանափոխությունը տեղի է ունենում ոչ միայն ու ոչ այնքան «փողոցի», որքան իշխանության ներսում ուժային այլ կենտրոնի առկայության դեպքում: Այդպես եղավ, օրինակ, 1998-ին, երբ «փողոցում» կար ակտիվ ընդդիմություն՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ի, և իշխանության ներսում կար հակալևոնական թև: Իշխանությունը վերցրեց հակալևոնական թևը, քանզի «փողոցի» ընդդիմությունն այնքան էլ կազմակերպված չէր, որպեսզի գործընթաց թելադրողի ու գլխավորողի, այլ ոչ թե ֆոն ապահովողի ֆունկցիա կատարեր:
Մյուս տարբերակն այն է, երբ «փողոցն» ունենում է հզոր աջակցություն իշխանության ու հասարակության արանքում հայտնված խոշոր ֆինանսական սուբյեկտների կողմից:
Ընդ որում՝ պարտադիր չէ, որ «փողոցը» գործի իշխանության ներսի կոնտրէլիտայի ցուցումով: Դրանք միայն վերջում կարող են միանալ:
Տվյալ դեպքում «փողոցին» զուգահեռ իշխանության ներսում Սերժ Սարգսյանին հակաբևեռ կարող է լինել Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան զույգը: Նման պոտենցիալ, համենայնդեպս, նրանք ունեին: Իշխանություն վերցնելու ցանկություն և կարողություն ունե՞ն արդյոք Կարապետյանները, կերևա շատ շուտով (Կարապետյանների թիվ մեկ խնդիրը նրանց մոտ քաղաքական մտածողության բացակայությունն է):
«Փողոցը» տաքացնելու և քաղաքական գործընթացների վրա լրջորեն ազդելու ռեսուրսային հնարավորություն ունի նաև «խնամիների ակումբը»՝Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Անդրանիկ Մանուկյան-Խաչատուր Սուքիասյան քառյակը:
Եթե Կարապետյաններն ու «խնամիների ակումբը» միավորեն իրենց ուժերը (ի դեպ, ՀՅԴ-ն էլ դեմ չի լինի Կարեն Կարապետյանի վարչապետությամբ նոր իշխանության ձևավորմանը), ապա Սերժ Սարգսյանին կարող են զրկել անփոխարիելիության կարգավիճակից: Գործնականում կլինի՞ այդ միավորումը, թե՞ ոչ՝ կտեսնենք առաջիկայում:
. . .
Թե ինչ գործընթացներ կլինեն իրական կյանքում, շատ չի մնացել, որպեսզի բոլորը տեսնեն: Բայց անկախ սցենարից՝ հեշտ կյանք չի սպասվում ոչ մեկին:
Խարդավանքներով ու «մուտիլովկաներով» կարելի է աթոռի հասնել և աթոռը պահել, բայց խարդավանքներով ու «մուտիլովկաներով» հնարավոր չէ դիմագրավել ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերներին:
Կարելի է հաղթել հանրությանը ու կարճաժամկետում խաբել նրան, բայց երբ պահը գա և օգնություն խնդրես, ոչ մեկ չի արձագանքելու, և այդ դեպքում կարող են սարսափելի իրադարձություններ տեղի ունենալ:
Ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, իսկ մյուսներին՝ ուժեղ Հայաստան: Տեսնենք, թե որը կլինի:
Ինչու է Սերժ Սարգսյանը դրժում խոստումը. Աբրահամյանի և Կարապետյանի ճակատագրերը
Սուտասանի տանը հրդեհ է բռնկվում:
Սա օգնության է կանչում,
բայց ոչ մեկը չի գալիս,
քանի որ մտածում են, որ կրկին խաբում է:
Արդյունքում՝ սուտ խոսողի տունն այրվում է:
Ինքն էլ հետը:
Ժողովրդական առած
Իշխանական թևում ոչ մեկը քաջություն, ազնվություն և անկեղծություն չունի հայտարարելու համար, որ Սերժ Սարգսյանը հետ է կանգնում վարչապետ չդառնալու իր խոսքից ու երկու անգամից ավելի երկրի կառավարման ղեկին չլինելու իր համոզմունքից ոչ թե ՀՀ անվտանգության, Ղարաբաղի հարցի, նոր սերնդին երևացող ու չերևացող փորձը փոխանցելու հանգամանքներից ելնելով, այլ այն պատճառով, որ ներքաղաքական դասավորությունը նրան հնարավորություն է տվել դրժել սեփական խոստումը և գնալ վարչապետության:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորելու համար ՀՀԿ-ականները պետք է հայտարարեն, որ իրենց հաջողվել է փոշիացնել քաղաքական դաշտը և մեծ մասին բերել ֆոտոսեսիայի, «խփել» սահմանադրական հանրաքվեի տոկոսները, երբեմնի «ընդդիմադիրների» հիացական բացականչությունների ներքո ընդունել Ընտրական նոր օրենսգիրքը, «ռեյտինգայինների» ու 10.000-դրամանոցների միջոցով վերցնել խորհրդարանի հսկիչ փաթեթը, և հիմա «չորով» հրաժարվում են խոստումից՝ ցինիկաբար հղում անելով Սահմանադրությանն ու ընտրությունների արդյունքներին:
Սերժ Սարգսյանի «սահմանադրական» հետագիծը
2014-ին, ի համեմատ 2018-ի, այլ պատկեր էր: Քաղաքական դաշտում կար եռյակ՝ ԲՀԿ-ի գլխավորությամբ, կար Հովիկ Աբրահամյանը՝ որպես վարչապետ և յուրօրինակ բուֆեր քաղաքական դաշտում, կար Ռոբերտ Քոչարյանի թեկուզև հոգեբանական, բայց որոշակի ազդեցությունը պետական ապարատի վրա, ինչը մշտական լարվածության մեջ էր պահում «առնետավազքի» պատրաստ ՀՀԿ-ականներին: Ա՛յդ իրավիճակում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի լինի նախագահ և չի լինի վարչապետ:
2014-ին Սերժ Սարգսյանը փորձում էր լուծել իր նվազագույն և առավելագույն խնդիրները:
Նվազագույնն իր անձնական անվտանգության (սեփականության) ապահովումն էր, իսկ առավելագույնը՝ իր իշխանության վերարտադրությունը վարչապետի կարգավիճակով (տեսականորեն նա կարող էր նշյալ խնդիրը լուծել կիսանախագահական համակարգում՝ ընդամենը գործող Սահմանադրության մեջ փոխելով «նույն անձը կարող է նախագահ լինել երկու անգամ անընդմեջ, որից հետո պետք է առնվազն մեկ ժամկետ բաց թողնի» բանաձևը, բայց Սարգսյանի մոտ 2008-ի ու 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորվեց հիմնավոր վախ ուղիղ ընտրություններից, և նա որոշեց խուսափել անմիջական ու քաղաքական ընտրությունների գաղափարից՝ թաքնվելով «թաղային հեղինակությունների»՝ «ռեյտինգային» թեկնածուների հետևում, և բացի այդ՝ 2014-ին քաղաքական դասավորությունն այնպիսին էր, որ նա չէր կարող կիսանախագահական համակարգով վերարտադրվելու հարց առաջ քաշել, քանզի դա ատոմային ռումբի էֆեկտ կթողներ և պայթյունից առաջացած փլատակների տակ կհայտնվեր իշխանությունը):
Նոր Սահմանադրության նախնական հայեցակարգից պարզ դարձավ, որ ՀՀԿ ղեկավարն իր համար նախատեսել է սովետական գենսեկի կարգավիճակը, որը պետք է համատեղվեր ԱԺ նախագահի պաշտոնի հետ:
Խորհրդարանի ղեկավար լինելով՝ Սարգսյանը կկարողանար իր անվտանգության ապահովման նվազագույն հարցը լուծել: Ճիշտ է, երկրում կխաթարվեր իշխանական ուղղահայացը և կլիներ քաոս, բայց դա չէր մտահոգում Սարգսյանին, քանզի, կրկնենք, նրա համար կարևորն իր անձի անվտանգության ու սեփականության անձեռնմխելիության հարցն է, ինչը քաոսի և բոլորը բոլորի դեմ կռվի պայմաններում հնարավոր կլիներ ապահովել:
Դե իսկ եթե սահմանադրական փոփոխություններն ու քաղաքական զարգացումները բերեին առավելագույնն ապահովելու հնարավորության, այն է՝ իր իշխանության վերարտադրումը վարչապետի կարգավիճակով, ապա ավելի լավ իր համար:
Սարգսյանի ծրագրերին խանգարում էր այն, որ Գագիկ Ծառուկյանը դեմ էր սահմանադրական փոփոխություններին: Եթե լիներ սահմանադրական հանրաքվե՝ առանց ԲՀԿ-ի համաձայնության կամ այդ կուսակցության չեզոքացման, ապա սահմանադրական հանրաքվեն կարող էր վերածվել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի: Այդ ամենը հաշվի առնելով էր, որ տեղի ունեցան 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունները, որի արդյունքում Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից (այդպիսով ռեսուրսային բաղադրիչը շեշտակիորեն թուլացավ ոչիշխանական հատվածում), եռյակը դադարեցրեց իր գոյությունը և քաղաքական դաշտում վերացան դիմադրության կենտրոնները:
Դատելով ամենից՝ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին խոստացել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետը լինելու է հենց նա՝ Աբրահամյա՛նը: Դա էր, թերևս, պատճառը, որ նախկին վարչապետը էնտուզիազմով մասնակցեց «բամփման» և սահմանադրական հանրաքվեի գործընթացներին: Բայց շատ խելք պետք չէր հասկանալու համար, որ եթե չեզոքացվում է ԲՀԿ-ի գործոնը, ապա թուլանում է Հովիկ Աբրահամյանի դիրքը: Ավելին՝ Աբրահամյանը դառնում է խանգարող գործոն (քաղաքականության մեջ խելք, այդուհանդերձ, պետք է ունենալ):
2015-ի փետրվարից հետո Սարգսյանին առիթ կամ պատրվակ էր պետք Հովիկ Աբրահամյանից ազատվելու համար, և այդպիսի հնարավորություն ստեղծվեց ՊՊԾ գնդի գրավման հետ կապված գործընթացների արդյունքում:
Հովիկ Աբրահամյանը փոխարինվեց Կարեն Կարապետյանով, և հիմա եկել է ապագա վարչապետության խնդրի հանգուցալուման փուլը:
Հավակնո՞ւմ է արդյոք Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնին
Ելնելով Կարեն Կարապետյանի երբեմնի ինքնավստահ հայտարարություններից ու նրա պահվածքից՝ Սերժ Սարգսյանը նրան ու նրա գործընկեր Սամվել Կարապետյանին («Տաշիր») խոստացել է, որ գործադիր իշխանությունը 2018-ի ապրիլից հետո կրկին լինելու է նրանցը (դե՛, ինչպես որ Հովիկ Աբրահամյանին էր խոստացել, էլի՛):
Ըստ ամենայնի՝ Կ. Կարապետյանը Սարգսյանից հավաստիացում է ստացել, որ շարունակելու է մնալ վարչապետի պաշտոնում, այլապես ընտրարշավի ժամանակ չէր համաձայնի գլխավորել քարոզչաթիմն ու ինչ-որ առումով տարանջատվել ՀՀԿ ղեկավարից (անգամ քարոզչական պաստառներում Կարապետյանը Սարգսյանի հետ չէր):
Կարապետյանները, համարելով, որ կուլիսային պայմանավորվածությունները ձեռք են բերվել, զրոյական քաղաքական ու հասարական աշխատանք են իրականացրել: Նրանք չեն հասկացել, որ մի բան է Սերժ Սարգսյանի կուլիսային խոստումը, այլ բան քաղաքական կոնկրետ իրավիճակը (մարդը հրապարակային խոստումից է հետ կանգնում, էլ ուր մնաց, թե կուլիսայինից հետ չկանգնի):
Հայտարարել, որ մենեջեր ես, այլ ոչ թե քաղաքական գործիչ, նշանակում է՝ ստորագրել սեփական հրաժարականի տակ:
Խնդիրը, սակայն, մնում է օրակարգում: Կարապետյանները, ըստ երևույթին, ներքին դժգոհություն են հայտնում: Դա է պատճառը, որ Սարգսյանի վարչապետության թեմային վերջակետ չի դրվում, այլ դեռևս բազմակետի ու հարցականի տիրույթում ենք գտնվում: Վարջակետ կդրվի կա՛մ Սարգսյանի վարչապետ չդառնալու պաշտոնական հայտարարության, կա՛մ Կարեն Կարապետյանի կողմից Սերժ Սարգսյանի վարչապետությունը հրապարակային պաշտպանելու դեպքում: Առայժմ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը:
Ի՞նչ կարող է լինել հետո
Որքան էլ Սերժ Սարգսյանի բացահայտ ու թաքնված քարոզիչները պնդեն, թե զուտ իրավական առումով ՀՀԿ ղեկավարի վարչապետ դառնալը անվիճելի է (նման պնդում անողները, փաստորեն, ընդունում են 10.000-դրամանոց ընտրությունների լեգիտիմությունը), միևնույն է Սերժ Սարգսյանի խոստման հարցը չի լուծվում: Այդ խոստումը շարքային քաղաքացու տված խոստում չէ: Դա երկրի թիվ մեկ պաշտոնյայի խոսք է: Հիմա հայտարարվում է, որ երկրի նախագահի խոսքը և ընդհանրապես՝ քաղաքական խոսքը զրոյական արժեք ունի ու խաբելն է միակ խաղի կանոնը. դա վտանգավոր բան է:
Մեր հանրությունը միշտ էլ իմացել է, որ եթե ընտրությունների միջոցով չկարողանա իշխանության հարց լուծել, ապա, երևանյան ժարգոնով ասած, իշխանության հարցերը կլուծի Սահմանադրությունը, որը երկու անգամ անընդմեջի սահմանափակում է նախատեսել:
Հիմա ոչնչացված է ոչ միայն ընտրական համակարգը, այլ նաև սահմանադրական արգելքը: Ճանապարհ է բացվել ցմահ անփոխարինելիության համար, ինչը շատերի կողմից ընկալվում է որպես դատապարտվածություն և լճացում: Նման իրավիճակում աճում են ինչպես հանրային հուսահատությունը, այնպես էլ արմատական տրամադրությունները:
Իշխանության ներսում հենց այս արմատականացումից են վախենում, քանզի քաղաքական խոսքի դրժումը և հանրությունից ընտրական իրավունքի գողացումը հսկայական լեգիտիմություն է ապահովել «սասնածռական» մտածողության ու արմատական քայլերի համար: Իշխանության ներսում վախենում են, որ Սարգսյանն իր անփոխարինելիությամբ կարող է ճանապարհ բացել զենքի ուժով հարց լուծելու համար, ինչի արդյունքում «կքաշվեն» նաև իշխանության ներսի մարդիկ:
Սարգսյանն իշխանության մեջ լեգիտիմություն ունի, սակայն զրկված է դրանից հանրային դաշտում: Նա հաղթել է իր մրցակիցներին, բայց չի հաղթահարել այն խնդիրները, որոնք թուլացնում են մեր պետությունն ու ստիպում ՀՀ քաղաքացուն հեռանալ:
Նման իրավիճակներում մեծանում է ֆորսմաժորային զարգացումների հնարավորությունը: Դա կարող է լինել ինչպես ներսից, այնպես էլ դրսից՝ Ադրբեջանից:
Կարո՞ղ է արդյոք «փողոցը» հեռացնել Սերժ Սարգսյանին
Կան ուժեր կամ անհատներ, ովքեր հայտարարել են, որ փողոց են դուրս գալու և պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Թե որքանով արդյունավետ կլինի այդ պայքարը, հիմա չարժե գնահատականներ տալ: Հանրության մեծ մասը դեմ է Սարգսյանին, բայց պասիվ է քաղաքական գործողությունների հարցում (պատճառներն առավելապես սուբյեկտիվ են):
Մեկ բան ակնհայտ է. մեր տիպի պետություններում հեղափոխությունները կամ իշխանափոխությունը տեղի է ունենում ոչ միայն ու ոչ այնքան «փողոցի», որքան իշխանության ներսում ուժային այլ կենտրոնի առկայության դեպքում: Այդպես եղավ, օրինակ, 1998-ին, երբ «փողոցում» կար ակտիվ ընդդիմություն՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ի, և իշխանության ներսում կար հակալևոնական թև: Իշխանությունը վերցրեց հակալևոնական թևը, քանզի «փողոցի» ընդդիմությունն այնքան էլ կազմակերպված չէր, որպեսզի գործընթաց թելադրողի ու գլխավորողի, այլ ոչ թե ֆոն ապահովողի ֆունկցիա կատարեր:
Մյուս տարբերակն այն է, երբ «փողոցն» ունենում է հզոր աջակցություն իշխանության ու հասարակության արանքում հայտնված խոշոր ֆինանսական սուբյեկտների կողմից:
Ընդ որում՝ պարտադիր չէ, որ «փողոցը» գործի իշխանության ներսի կոնտրէլիտայի ցուցումով: Դրանք միայն վերջում կարող են միանալ:
Տվյալ դեպքում «փողոցին» զուգահեռ իշխանության ներսում Սերժ Սարգսյանին հակաբևեռ կարող է լինել Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան զույգը: Նման պոտենցիալ, համենայնդեպս, նրանք ունեին: Իշխանություն վերցնելու ցանկություն և կարողություն ունե՞ն արդյոք Կարապետյանները, կերևա շատ շուտով (Կարապետյանների թիվ մեկ խնդիրը նրանց մոտ քաղաքական մտածողության բացակայությունն է):
«Փողոցը» տաքացնելու և քաղաքական գործընթացների վրա լրջորեն ազդելու ռեսուրսային հնարավորություն ունի նաև «խնամիների ակումբը»՝ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Անդրանիկ Մանուկյան-Խաչատուր Սուքիասյան քառյակը:
Եթե Կարապետյաններն ու «խնամիների ակումբը» միավորեն իրենց ուժերը (ի դեպ, ՀՅԴ-ն էլ դեմ չի լինի Կարեն Կարապետյանի վարչապետությամբ նոր իշխանության ձևավորմանը), ապա Սերժ Սարգսյանին կարող են զրկել անփոխարիելիության կարգավիճակից: Գործնականում կլինի՞ այդ միավորումը, թե՞ ոչ՝ կտեսնենք առաջիկայում:
. . .
Թե ինչ գործընթացներ կլինեն իրական կյանքում, շատ չի մնացել, որպեսզի բոլորը տեսնեն: Բայց անկախ սցենարից՝ հեշտ կյանք չի սպասվում ոչ մեկին:
Խարդավանքներով ու «մուտիլովկաներով» կարելի է աթոռի հասնել և աթոռը պահել, բայց խարդավանքներով ու «մուտիլովկաներով» հնարավոր չէ դիմագրավել ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերներին:
Կարելի է հաղթել հանրությանը ու կարճաժամկետում խաբել նրան, բայց երբ պահը գա և օգնություն խնդրես, ոչ մեկ չի արձագանքելու, և այդ դեպքում կարող են սարսափելի իրադարձություններ տեղի ունենալ:
Ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, իսկ մյուսներին՝ ուժեղ Հայաստան: Տեսնենք, թե որը կլինի:
Կորյուն Մանուկյան