ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Ռուսաստանի կողմից թունավոր գազի կիրառման վերաբերյալ
Մարտի 4-ին Ռուսաստանը ռազմական կիրառման քիմիական թունավոր գազ է կիրառել՝ փորձելով սպանել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու եւ նրա դստերը։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Ըստ մարտի 26-ին հրապարակված հայտարարության, «Մեր դաշնակից պետության դեմ իրականացված այս հարձակումը անթիվ մարդկանց կյանք է դրել վտանգի տակ եւ լուրջ վնասներ հասցրել երեք անձանց, այդ թվում՝ մեկ ոստիկանի»։
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ի պատասխան Քիմիական զենքերն արգելելու մասին միջազգային պայմանագիրը ոտնահարելու փաստին, Միացյալ Նահանգներն այստեղ գործող երկու առաքելություններից այսօր արտաքսում է ռուս 48 պաշտոնյաների։
«Մենք նաեւ պահանջում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը մինչեւ 2Օ18 թվականի ապրիլի 2-ը փակի Սեաթըլ քաղաքում իր հյուպատոսությունը։ Մենք այս գործողություններին ենք դիմում ցուցադրելու համար Միացյալ Թագավորության հետ մեր անխախտ համերաշխությունը եւ լուրջ հետեւանքներ հարուցելու Ռուսաստանին՝ միջազգային չափանիշները պարբերաբար ոտնահարելու պատճառով»։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասված է, որ սկսվել է նաեւ ՄԱԿ-ի Ռուսական առաքելությունից հետախուզության 12 անդամների արտաքսելու գործընթաց։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունն ավարտվում է հետեւյալ խոսքերով. «Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ընդունել իր գործողությունների պատասխանատվությունը եւ, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, աշխարհին ցուցադրել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար միջազգային պարտավորությունները հարգելու իր կարողությունը»։

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն