Մեր ինստիտուտում մի տղա կար, դերասանական կուրսում էր սովորում: Մեջը շնորքի կտոր չկար, անգույն, անդեմ մեկն էր: Ինստիտուտն ավարտելուց հետո ոչ մի թատրոն նրան աշխատանքի չէր ընդունում: Բայց տարիներ շարունակ վազվզոցի մեջ էր, շատ նպատակասլաց սուրում էր Երևանի կենտրոնում, ասես՝ փորձից էր ուշանում: Վերջը մի երկու բեմադրության մեջ որպես «մասովկա» օգտագործեցին, բայց այդքանով էլ ավարտվեց նրա դերասանական կենսագրությունը: Մեկ էլ իմացանք, որ Մատենադարանում գրաբար է սովորում: Անկախությունից հետո նա արդեն սարկավագ էր, հետո Մայր Աթոռի բոլոր աստիճաններով բարձրացավ ու հիմա իշխանական «վերխուշկայի» մասնակցությամբ հոգևոր արարողություններն է սպասարկում: Մի խոսքով, հայոց բեմում նրա համար տեղ չգտնվեց, բայց հայոց եկեղեցին գնահատեց նրա անուրանալի տաղանդը: Ու հիմա նրան է վստահում երկրի ղեկավարության համար «Հայր մեր»-ը պաթոսով արտաանել-երգելու և խաչը կրծքին պինդ սեղմած Սերժ Սարգսյանի առաջ զգաստ կանգնելու գործը՝ «Հո սխալ բան չարեցի՞» պատասխանատու հայացքով: Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում նա կրկին ճիշտ այդ կեցվածքով կանգնած էր աշխարհիկ շեֆի առաջ ու ջանում էր դուր գալ «Հայր մեր»-ի արանքում էլ քծնել... Չստացված դերասանից մինչև տերտեր մի քայլ է: Եվ դեռ հարց է՝ այսօր դերասանական արվեստը որտեղ է ավելի լավ զարգանում ու ծաղկում՝ թատրոնո՞ւմ, թե՞ եկեղեցում....
Չստացված դերասանից մինչև տերտեր մի քայլ է
Մեր ինստիտուտում մի տղա կար, դերասանական կուրսում էր սովորում: Մեջը շնորքի կտոր չկար, անգույն, անդեմ մեկն էր: Ինստիտուտն ավարտելուց հետո ոչ մի թատրոն նրան աշխատանքի չէր ընդունում: Բայց տարիներ շարունակ վազվզոցի մեջ էր, շատ նպատակասլաց սուրում էր Երևանի կենտրոնում, ասես՝ փորձից էր ուշանում: Վերջը մի երկու բեմադրության մեջ որպես «մասովկա» օգտագործեցին, բայց այդքանով էլ ավարտվեց նրա դերասանական կենսագրությունը:
Մեկ էլ իմացանք, որ Մատենադարանում գրաբար է սովորում:
Անկախությունից հետո նա արդեն սարկավագ էր, հետո Մայր Աթոռի բոլոր աստիճաններով բարձրացավ ու հիմա իշխանական «վերխուշկայի» մասնակցությամբ հոգևոր արարողություններն է սպասարկում:
Մի խոսքով, հայոց բեմում նրա համար տեղ չգտնվեց, բայց հայոց եկեղեցին գնահատեց նրա անուրանալի տաղանդը: Ու հիմա նրան է վստահում երկրի ղեկավարության համար «Հայր մեր»-ը պաթոսով արտաանել-երգելու և խաչը կրծքին պինդ սեղմած Սերժ Սարգսյանի առաջ զգաստ կանգնելու գործը՝ «Հո սխալ բան չարեցի՞» պատասխանատու հայացքով:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում նա կրկին ճիշտ այդ կեցվածքով կանգնած էր աշխարհիկ շեֆի առաջ ու ջանում էր դուր գալ «Հայր մեր»-ի արանքում էլ քծնել...
Չստացված դերասանից մինչև տերտեր մի քայլ է:
Եվ դեռ հարց է՝ այսօր դերասանական արվեստը որտեղ է ավելի լավ զարգանում ու ծաղկում՝ թատրոնո՞ւմ, թե՞ եկեղեցում....
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից