Լրահոս

11.02.2010 15:40

Ժ. Սեֆիլյան. «Սերժը հրապարակայնորեն հասկացրեց, որ պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները»

Ժ. Սեֆիլյան. «Սերժը հրապարակայնորեն հասկացրեց, որ պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները»

-Երեկվա Սերժ Սարգսյանի ելույթը միամիտ հայ մարդը լսի՝ տպավորություն կարող է ունենալ՝ ինչ լավ խոսեց երկրի նախագահը. կարծես կարծր կեցվածք դրսևորեց Ղարաբաղի հարցում։ Բոլորովին այդպես չէ։ Հենց երեկ Սերժը հրապարակայնորեն թուրքական կողմին  հասկացրեց, որ պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները։ Նա երեկ խոսում էր ԼՂԻՄ-ի մասին, խնդրում աշխարհին՝ ասելով, որ ԼՂԻՄ-ը մենք  չենք կարող զիջել։ Մնացածի մասին երբ չի ասում, նշանակում է՝ մնացածը պատրաստ է զիջել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Չեթմ Հաուս»-ի ամբիոնից հնչած ելույթի մասին՝ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նշել է, որ եթե Սերժ Սարգսյանը համոզված լինի, որ չի կորցնի իր աթոռը, այսօր կստորագրի Արցախի ազատագրված տարածքների վերադարձման մասին փաստաթուղթը։

-Փա՛ռք Աստծո՝ Արցախում կա այն ներուժն ու զինվորական, սպայական կազմը, որը պատրաստ է չենթարկվել այդ հրամանին,-նշել է Ժիրայր Սեֆիլյանը։

Նա վստահեցրել է, որ պատերազմի վերսկսման դեպքում անպայման մասնակցելու է, բայց ցավ է հայտնել, որ ներկայիս իշխանությունների կառավարման պարագայում հաղթանակ տանելու հավանականությունը կպակասի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։