Տնտեսական

20.03.2009 17:39


Երևանի փոխանակման կետերում հրաժարվում են դոլար տրամադրել

Երևանի  փոխանակման  կետերում  հրաժարվում են  դոլար տրամադրել

Այսօր  առավոտից  Երևանի փոխանակման կետերը  100  դոլարից ավել  վաճառք չեն իրականացնում։ «7 օր»-ի թղթակիցները փորձել են  մայրաքաղաքի տարբեր կետերից փորձնական գնումներ կատարել,  սակայն 100 դոլարից ավել ստանալ չի հաջողվել։ Դոլարի վաճառքի անվանական  գինը  փոխանակման  կետերում   378 դրամ է։ Փոխանակման կետերի աշխատակիցները, չցանկանալով  նշել իրենց անունները , մեր թղթակիցների հետ  զրույցում  ասել են , որ  ԿԲ -ից  ներքին հրահանգ է եղել՝  դոլարի վաճառքի անվանական արժեքը 378-ից  չբարձրացնել։

ԿԲ ընդունարանից Մարինե Հարությունյանը, ով հավաստեց, որ լիազոր է պատասխաններ տալ, մեզ ասաց հետևյալը.

–Մենք նման բան չենք հրապարակել, մենք հրապարակում ենք միայն դոլարի միջին փոխարժեքը, որը սահմանվում է բորսայում և այն այս պահին (ժ. 17։42) կազմում է 372.02 դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը