Ախալքալաքում մանկապարտեզի նորակառույց խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ
5 ամիս առաջ կառուցված խաղադաշտի բետոնե շերտը քանդվում է: Ֆուտբոլ խաղալու ժամանակերեխաները հանկարծ հայտնվել են փոսի մեջ:
«Ֆուտբոլ էինք խաղում, հանկարծ զգացինք, որ գետինը շարժվում է, սկզբից չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, մտածում էինք՝ երկրաշարժ է: Գնդակի հետևից վազող տղան սայթաքեց ու ընկավ գետնին: Մենք շշմել էինք, խաղադաշտը փլվում էր: Հետո գորգը հետ տարանք ու տեսանք մեծ փոս է»,-իրար հերթ չտալով պատմում են Գևորգն ու Արտաշեսը:
Ախալքալաքի #3 մանկապարտեզի հետևում գտնվող խաղադաշտը 2017 թվականի նոյեմբեր ամսին է շահագործման հանձնվել:
«Երեխաները հենց սկսեցին խաղալ, ցանկապատի ցանցը պատռվեց, բողոքեցինք, եկան փոխեցին, ցանցի երրորդ շերտը չեն արել, աղբը չեն մաքրել, բնակիչները բողոքում են»,-ասում է բնակիչներից մեկը:
«Ես ժողովի ժամանակ էլ այս հարցը բարձրացրել եմ: Խոստացել են, որ կհեռացնեն, տեսնենք: Այս փողոցի բնակիչները մտածում են, որ եկան իրենց վրա ծիծաղեցին ու գնացին: Ամենավատն այն է, որ երբ խոսում ես անպատասխանատու արված աշխատանքի մասին, ասում են՝ սրանից առաջ առհասարակ խաղադաշտ չունեիք, հիմա լավ չէ, որ գոնե սա ունեք: Այսպես են ասում, որ չբողոքենք»,-ասաց քաղաքի այս տարածքից Սակրեբուլոյի պատգամավոր Կարապետ Պալոյանը:
Երբ երեխաների ձեռքին գնդակ են տեսնում, խաղադաշտի հարևանությամբ գտնվող տների բնակիչները զգաստանում են, քանի որ վախենում, որ գնդակը բարձր կթռնի, և պատուհանների ապակիները կկոտրվեն:
Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորը մատնանշում է խաղադաշտի շինարարական թերությունները: Շեշտադրելով խաղադաշտի բետոնե սուր անկյունները:
«Այսպիսի սուր անկյուններ չպետք է լինեն խաղադաշտում, երեխան հանկարծ ընկավ, միանգամից կարող է մահանալ, դժբախտությունը մեկ անգամ է պատահում: Ինչքան կարող է այսպես շարունակվել: Անպատասխանատու աշխատանք է, ոչ-ոք չի ուզում նորմալ աշխատանք իրականացնել: Գնում ես պատվիրատուի մոտ, նա ուղարկում է նախագծողի մոտ, նախագծողն ուղարկում է տենդերը հաղթողի մոտ, այսպես իրար վրա են պատասխանատվությունը գցում»,-ասաց Կարապետ Պալոյանը:
Ախալքալաքում մանկապարտեզի նորակառույց խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ
5 ամիս առաջ կառուցված խաղադաշտի բետոնե շերտը քանդվում է: Ֆուտբոլ խաղալու ժամանակ երեխաները հանկարծ հայտնվել են փոսի մեջ:
«Ֆուտբոլ էինք խաղում, հանկարծ զգացինք, որ գետինը շարժվում է, սկզբից չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, մտածում էինք՝ երկրաշարժ է: Գնդակի հետևից վազող տղան սայթաքեց ու ընկավ գետնին: Մենք շշմել էինք, խաղադաշտը փլվում էր: Հետո գորգը հետ տարանք ու տեսանք մեծ փոս է»,-իրար հերթ չտալով պատմում են Գևորգն ու Արտաշեսը:
Ախալքալաքի #3 մանկապարտեզի հետևում գտնվող խաղադաշտը 2017 թվականի նոյեմբեր ամսին է շահագործման հանձնվել:
«Երեխաները հենց սկսեցին խաղալ, ցանկապատի ցանցը պատռվեց, բողոքեցինք, եկան փոխեցին, ցանցի երրորդ շերտը չեն արել, աղբը չեն մաքրել, բնակիչները բողոքում են»,-ասում է բնակիչներից մեկը:
«Ես ժողովի ժամանակ էլ այս հարցը բարձրացրել եմ: Խոստացել են, որ կհեռացնեն, տեսնենք: Այս փողոցի բնակիչները մտածում են, որ եկան իրենց վրա ծիծաղեցին ու գնացին: Ամենավատն այն է, որ երբ խոսում ես անպատասխանատու արված աշխատանքի մասին, ասում են՝ սրանից առաջ առհասարակ խաղադաշտ չունեիք, հիմա լավ չէ, որ գոնե սա ունեք: Այսպես են ասում, որ չբողոքենք»,-ասաց քաղաքի այս տարածքից Սակրեբուլոյի պատգամավոր Կարապետ Պալոյանը:
Երբ երեխաների ձեռքին գնդակ են տեսնում, խաղադաշտի հարևանությամբ գտնվող տների բնակիչները զգաստանում են, քանի որ վախենում, որ գնդակը բարձր կթռնի, և պատուհանների ապակիները կկոտրվեն:
Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորը մատնանշում է խաղադաշտի շինարարական թերությունները: Շեշտադրելով խաղադաշտի բետոնե սուր անկյունները:
«Այսպիսի սուր անկյուններ չպետք է լինեն խաղադաշտում, երեխան հանկարծ ընկավ, միանգամից կարող է մահանալ, դժբախտությունը մեկ անգամ է պատահում: Ինչքան կարող է այսպես շարունակվել: Անպատասխանատու աշխատանք է, ոչ-ոք չի ուզում նորմալ աշխատանք իրականացնել: Գնում ես պատվիրատուի մոտ, նա ուղարկում է նախագծողի մոտ, նախագծողն ուղարկում է տենդերը հաղթողի մոտ, այսպես իրար վրա են պատասխանատվությունը գցում»,-ասաց Կարապետ Պալոյանը:
Մանրամասները՝ jnews.ge-ում։