Աշխարհ

26.03.2018 12:02


Մարտի 31-ին հանդիպելու են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Մարտի 31-ին հանդիպելու են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում անցկացվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի իր գործընկերոջ հրավերով մարտի 28-ին այցելելու է Անկարա: Հասանովը հանդիպելու է Թուրքիայի ՊՆ ղեկավար Նուրեթթին Ջանիքլիին և այլ պետական կառույցների ղեկավարների:

Նշենք, որ եռակողմի ֆորմատով հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Բացի պաշտպանության նախարարներից պարբերաբար եռակողմ հանդիպումներ են լինում այս երկրների ԶՈւ ԳՇ պետերի, արտգործնախարարների մակարդակով:

Վերջին անգամ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հանդիպել են 2017-ի մայիսի 23-ին Բաթումիում: Իսկ այս տարվա հոկտեմբերին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը:

Այս երկրների զինված ուժերը նաև համատեղ զորավարժություն են իրականացնում երկրներից մեկի տարածքում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը