Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի. կան նաև անհետ կորածներ (տեսանյութ)
ՌԴ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նախօրեին Կեմերովո մարզում «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 16 մարդ էլ անհետ կորած է համարվում։ Այրվող առևտրի կենտրոնիպատուհաններից ոմանք իրենց ցած էին նետել։
Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Հրդեհի ժամանակ փլուզվել են կենտրոնում գործող 2 կինոսրահները։
Փաստի առթիվ հարուցված քրգործով արդեն իսկ ձերբակալվել Է 4 մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը և այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:
Զոհերի ընտանիքները 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան։
Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի. կան նաև անհետ կորածներ (տեսանյութ)
ՌԴ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նախօրեին Կեմերովո մարզում «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 16 մարդ էլ անհետ կորած է համարվում։ Այրվող առևտրի կենտրոնի պատուհաններից ոմանք իրենց ցած էին նետել։

7or.am