-Այդ ամենը վերջացել է, այլևս չեն կառուցում։ Վե՛րջ,- ասել է պատգամավոր Հայկ Սանոսյանի հայրը՝ պատմաբան Արտյուշա Սանոսյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր որդու կողմից վրացական իշխանությունների պատվերով Ջավախքում բանտ կառուցելու մտքին։
Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ բանտի շինարարությունը չի իրականացվել, Ա. Սանոսյանն ասել է, թե վրացական իշխանությունները չեն ուզել.
-Երևի՝ ավելի մեծ ծախս կլիներ, դրա համար էլ Վրաստանի իշխանությունները դադարեցրեցին։ Որ կառուցվեր, ո՞ւմ ինչ կաներ։
Հ. Սանոսյանի հայրն ասել է, թե իր կարծիքով՝ Ջավախքում ինչպիսի կառույց էլ որ կառուցեն, «այդ փողը կմնա Ջավախքում».
-30 մլն դոլարը Ջավախքի համար հսկայական գումար էր։ Բայց պետք չէ, բոլորովին։ Եթե հայ հասարակությունը գտնում է, որ պետք չէ, թող չլինի։
Այդուհանդերձ, պատմաբանը կարծում է, թե վրացական իշխանությունները համարել են, որ դժվար է այնտեղ շինանյութ տեղափոխելը, ահռելի ծախսեր են, այդ է պատճառը, որ բանտի շինարարությունը դադարեցվել է, ոչ թե հայ հասարակության պահանջով։
Ա. Սանոսյան. «Որ բանտ կառուցվեր, ո՞ւմ ինչ կաներ»

7or.am