Աշխարհ

24.03.2018 16:02


«Եթե ցանկանամ, ապա կմասնակցեմ աշխարհի առաջնությանը». Իբրահիմովիչ

«Եթե ցանկանամ, ապա կմասնակցեմ աշխարհի առաջնությանը». Իբրահիմովիչ

Ամերիկական «Լոս Անջելես Գելաքսի» ակումբի նորեկ Զլատան Իբրահիմովիչը չի բացառում, որ կարող է վերադառնալ Շվեդիայի հավաքական՝ մասնակցելու Մունդիալ-2018-ին:

«Եթե ես ցանկանամ, ապա կմասնակցեմ աշխարհի առաջնությանը, եթե չցանկանամ՝ չեմ մասնակցի: Ամեն ինչ կախված է ինձնից: Պետք է քայլ առ քայլ շարժվել առաջ: Ցանկանում եմ կրկին ֆուտբոլ խաղալ, ինձ դա պետք է: Տեսնենք, թե ինձ ինչպես կզգամ խաղադաշտ վերադառնալուց հետո»,- 36-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Եվրո-2016-ից հետո ավարտել էր միջազգային կարիերան:

Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում Շվեդիայի հավաքականը Հարավային Կորեայի, Գերմանիայի և Մեքսիկայի հետ ընդգրկված է F խմբում:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը