Ստամբուլում «ԻՊ հետ կապ ունենալու մեղադրանքով» 14 մարդ է ձերբակալվել
Մարտի 23-ին Ստամբուլում Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ «կապ ունենալու համար մեղադրվող» 14 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացրել Ստամբուլի տարբեր շրջաններում: Ձերբակալված 14 անձից 13-ը այլ պետությունների քաղաքացիներ են:
Նշենք, որ Թուրքիան տարբեր ահաբեկչական խմբավորումների և մասնավորապես ԻՊ-ի համար Սիրիա և Իրաք հասնելու կամ այնտեղից դուրս գալու հիմնական տարանցիկ ուղիներից մեկն է:
Ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար:
Ավեի վաղ էլ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:
Նմանատիպ տեղեկություններ էր 2017-ի հոկտեմբերին տարածել նաև սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը: Ըստ դրա՝ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:
Թուրքական կողմը հայտնել է, որ Թուրքիայի տարածքում 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ: Դեկտեմբերից հետ ձերբակալությունները շարունակվում են, և մինչև այժմ ձերբակալվածների թվաքանակը կարող է անցնել 1000-ը:

Մանրամասները՝ razm.info-ում։