«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) հայտարարել է Իրաքի եզդիաբնակ Սինջար շրջանից դուրս գալու մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ իրենք եկել էին այդ շրջան եզդի բնակչությանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից պաշտպանելու համար: Իսկ այժմ իրավիճակը թույլ է տալիս, որ իրենք լքեն այդ շրջանը։
Թուրքական աղբյուրը պնդում է, որ PKK-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշման ներքո է հեռանում Սինջարից։ Հիշեցվում է, որ Թուրքիայի նախագահն ասել էր, որ եթե Իրաքի կառավարությունը Սինջարում ռազմական գործողություններ չսկսի քուրդ զինյալների դեմ, ապա դա կանեն Թուրքիայի զինված ուժերը։
Էրդողանի հայտարարությունը դատապարտել էր Իրաքի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ այդ ռազմական գործողություններից կարող է տուժել խաղաղ բնակչությունը։
PKK-ն դուրս է գալիս եզդիաբնակ Սինջարից

Աղբյուրը՝ ermenihaber.am