Կարծիք

23.03.2018 21:02


Հիմա անհասկանելի է, թե որ շերտի շահերն է Սերժ Սարգսյանը ներկայացնում

Հիմա անհասկանելի է, թե որ շերտի շահերն է Սերժ Սարգսյանը ներկայացնում

Հայաստանում միայն Քոչարյանն է ընտրական երկու փուլերով նախագահ դարձել, իսկ 2003-ին հիմնական թեկնածուները՝ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը, միակ անգամ, ուղիղ եթերով նախընտրական դեբատներ անցկացրեցին, որի հիմնական թեման եղել է տնտեսությունը։

Քոչարյանի ցուցումով լրագրողները հարցեր են ուղղել հիմնականում տնտեսական խնդիրներից, ինչին Դեմիրճյանը, բնականաբար, պատրաստ չէր ու չէր հասկանում, թե այդ "երկրորդական" հարցերն ինչու են կարևոր։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է այդ ժամանակ կատարվել։

Քոչարյանն այդ ժամանակ հանդես եկավ որպես գործարարների իղձերի արտահայտող, ինչին Դեմիրճյանը պատրաստ չէր, անգամ պատկերացում չուներ այդ հարցերից և ամեն հարցի ժամանակ հիմար վիճակում էր հայտնվում։ Ընտրությունների երկրորդ փուլում Քոչարյանը կարողացավ մոբիլիզացնել հենց այդ շերտին, որոնք, ըստ հին հայկական ավանդույթների՝ միաժամանակ հանդիսանում էին պետական, կուսակցական, դատական, իրավապահ և տեղական իշխանության ներկայացուցիչներ։ Իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների էլիտան սոցիալական վերելքի մեջ էր, որոնց բարգավաճման խոստումներ էր տալիս Քոչարյանը, իսկ Ստեփան Կարենիչը նրանց համար անհասկանալի էր՝ մի կողմից Դեմիրճյան էր, բայց ոնց որ թե՝ ոչ իսկական։

Տվյալ կոնտեքստում խոսքն «արդար» ընտրությունների մասին չէ, բնականաբար, այլ՝ «ընտրությունները կազմակերպողների» մասին։
Այս իմաստով Քոչարյանը կոնկրետ շերտի շահերն էր ներկայացնում, իսկ Դեմիրճյանը խաղից դուրս մնացած նախկին էլիտայի և չձևակերպված շահերով առաջնորդվող բազմության «շահերը»։

Հիմա պատկերը ճիշտ հակառակն է, Ս․Սարգսյանը չի ներկայացնում այդ շերտի շահերը (որոնք հետաքրքիր տրանսֆորմացիաների են ենթարկվել, ինչն այլ քննարկման թեմա է):

Հիմա անհասկանելի է, թե որ շերտի շահերն է նա ներկայացնում ու հենց այդ պատճառով անսպասելի կերպով «շուկայում» հայտնվեցին հայտնի «երիտասարդները»։ Ջահելներին առաջարկվում է հին գվարդիայի դեմ սոցիալական ռևանշ սկսել՝ «ոհմակին մի նոր ոհմակով է կարելի տեղահան անել» սկզբունքով։

Դա ՍՍ-ի հայկական նոր պոստմոդեռնիստական քաղաքականության մեխն է, որը չունի ամուր հիմքեր և ֆորս մաժորներով է հղի։ Թե այդ հղիությունն որքան կտևի, ցույց կտա ժամանակը, երբ պետական պարտքերի սպասարկումը դառնա անտանելի։

Ինչ վերաբերում է «փողոցին», ապա այն կարող է փոփոխությունների խթան հանդիսանալ, եթե առկա է իրենց շահերը գիտակցող և ներուժ ունեցող շերտ։ Շերտը կա, շահերը գիտակցված են, փողոցը կոմայից դուրս է գալիս է։ Մնում է ․․․խելքը, որը «դեպղեսիոն լա պսիխիկ» ընկճախտի մեջ է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը