Աշխարհ

23.03.2018 20:40


Մահացել է Իսպանիայի ընտրանու նախկին դարպասապահի 5-ամյա որդին (լուսանկար)

Մահացել է Իսպանիայի ընտրանու նախկին դարպասապահի 5-ամյա որդին (լուսանկար)

Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է իր 5-ամյա որդու մահվան մասին:

«Որդիս` Սանտին, մահացավ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցական բոլոր խոսքերի համար: Նա հեռացավ խաղաղությամբ պարուրված և հասկացավ իր 5 տարիների առաքելությունը»,- գրել է Կանիսարեսը:

Նշենք, որ Սանտիագոն հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և «Վալենսիայում»:

Իսպանիայի ընտրանու կազմում նա մասնակցել է 45 հանդիպման, մասնակցել է աշխարհի 3 առաջնության (1994, 1998, 2006) և Եվրոպայի առաջնության (1996, 2000, 2004), ինչպես նաև 1992 թվականին հաղթել է Օլիմպիադան:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը