Աշխարհ

24.03.2018 07:25


Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:

Այսօր տուբերկուլյոզը բավական ուսումնասիրված հիվանդություն է: Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Տուբերկուլյոզով կարող է վարակվել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական վիճակից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք:

Տուբերկուլոզի ախտանշաններն են՝

•հազ` խորխարտադրությամբ, որը տևում է երկու շաբաթ և ավելի

•արյան առկայություն խորխում/արնախխում

•գիշերային քրտնարտադրություն

•երկարատև, ոչ բարձր ջերմություն (37-37,5°C)

•հևոց

•ցավ կրծքավանդակում

•քաշի կորուստ, ախորժակի բացակայություն

•ընդհանուր թուլություն

Այս ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի:

Տուբերկուլոզը լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին:

Բուժման սխեմայի խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է պահանջում:

Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, անգամ այն անձանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, սակայն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը