Լրահոս

11.02.2010 14:13


Անուշ Սեդրակյան. «Սա մանիպուլյատիվ ենթատեքստ ունի»

Անուշ Սեդրակյան. «Սա մանիպուլյատիվ ենթատեքստ ունի»

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը չունի այն մտահոգությունը, թե Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի սահմանած չափորոշիչները կարող են իշխանությունների ձեռքին քաղաքական նպատակներին ուղղված մահակ դառնալ ընդդեմ հեռուստաընկերությունների։

-Եթե այսօր ազգային հանձնաժողովը խնդիր ունենար որևիցե մեկի նկատմամաբ որոշակի ռեպրեսիվ գործողություններ իրականացնել, ապա, առանց այս չափորոշիչների սահմանման, գործող օրենսդրությունը լիուլի բավարար է, որպեսզի ինքը կիրառի այդ պատժամիջոցները,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ «Հայելի» ակումբում ասել է Ա. Դավթյանը։

Նույն ակումբում նրա հետ բանավիճող փորձագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով էլ Հայաստանում ամեն ինչ այս կամ այն կերպ քաղաքական ենթատեքստ ունի, բայց ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչները նա համապարփակ առումով դիրատկում է ոչ թե քաղաքական ենթատեքստում, այլ՝ շահերի մանիպուլյացիայի։

-Սա մանիպուլյատիվ ենթատեքստ ունի՝ թե ո՞ր հեռուստաընկերության նկատմամաբ կարելի է աչք փակել, ո՞ր հեռուստաընկերության նկատմամբ կարելի է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։ Սա գործընթաց է, որտեղ կարելի է մեկին մի քիչ ավելի շատ ազատություն տալ, մյուսին՝ ավելի քիչ,- նշել է Ա. Սեդրակյանը։-Օրինակ, շատ ուժեղ հեռուստաընկերությունների համար 100 հազ. դրամը խնդիր չէ, կարելի է նաև ձևի համար տուգանել, իսկ մյուս փոքր հեռուստաընկերություններին կարելի է անընդհատ տուգանել այդ նույն 100 հազ.-ով՝ քանդելով նրանց ֆինանսական պոտենցիալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը