Աշխարհ

23.03.2018 19:07


Ծեծկռտուք Թելավիի քաղաքային խորհրդի նիստում (տեսանյութ)

Ծեծկռտուք Թելավիի քաղաքային խորհրդի նիստում (տեսանյութ)

Թելավիի քաղաքային խորհրդի նիստի ընթացքում թեժ բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Բադուր Ռևազիշվիլիի և Գիորգի Մոսիաշվիլիի միջեւ բանավեճը վերածվել է ֆիզիկական բռնության։ Բախումը դադարեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։

Թելավիի սակրեբուլոյի նիստի ժամանակ իրավիճակի լարվելուց հետո Սակրեբուլոյի նախագահը դիմել է ոստիկանությանը։ Քաղաքային խորհրդի նիստին մասնակցելիս են եղել Ռուիսպիրի և Իղալտո գյուղերի բնակիչները, ովքեր քաղաքային ժողովի օրակարգի փոփոխություն և վաճառված արոտավայրերի վերադարձի հարցի լուծում էին պահանջում։

Ի դեպ, նախօրեին համանման բախում էր տեղի ունեցել Վրաստանի մեկ այլ շրջանի` Զուգդիդիի քաղաքային խորհրդում: Մարտի 22-ին բախում էր տեղի ունեցել «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամների միջև։

Տեսանյութն՝ aliq.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը