Կարծիք

23.03.2018 17:21


Թուրքերը մեղավոր չեն, որ դու արժանապատվություն չունես

Թուրքերը մեղավոր չեն, որ դու արժանապատվություն չունես

Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ որպես պատճառ նշելով Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ:
Եվ շատ էլ լա՛վ են արել:
Այս առիթով թուրքական իշխանությունների գործողությունները խստորեն դատապարտող բովանդակությամբ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության տարածած հայտարարությունը հավկուրության, փարիսեցիության, միաժամանակ՝ քիրվայասիրական անհեռատես գործելակերպի դրսևորման ցուցիչն ու ֆիասկոն է:
Ո՞վ է այսօր ղեկավարում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: Նույն ինքը՝ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիրը: Փառատոն, որի գործունեության 14 տարիների ընթացքում, դրա հիմնադիրն ու թիմը Հայաստանում ակտիվորեն քարոզել են թուրքական և ադրբեջանական կինոն, ամեն տարի փառատոնի ծրագրերում ընդգրկել ու ցուցադրել են Թուրքիայում և Ադրբեջանում արտադրված ֆիլմերը: Անցած տարիներին, իսկապես, «Ոսկե ծիրան»-ը բացառիկ հոգածությամբ է վերաբերվել թուրքական և ադրբեջանական ֆիլմերին և, անգամ մրցանակներ է շնորհել թուրք և ադրբեջանցի ռեժիսորներին:
Այն դեպքում, երբ այդ շրջանում Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին իրենց երկրում ցուցադրել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Սակայն, այդ փաստն անտեսելով՝ «Ոսկե ծիրանը» նույն ոգևորությամբ շարունակում էր մեզանում քարոզել թուրքական ու ադրբեջանական կինոն (վասն միջազգային յուղոտ գրանտների և ոչ միայն):
Ավելին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 2015-ին «Մոսկվա» կ/թ-ում նստած դիտում էր ցեղասպանության թեմայով նկարահանված թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը (դե, հայոց պետությունը փող չուներ, որ ինքը նկարեր այդ թեմայով մի ֆիլմ):
Ահա՛, թուրքերի արժանի պատասխանը հայ քիրվայասերներին...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը