Սերժենք մի հատ շատ վատ գաղափար են շրջանառության մեջ դնում: Չնայած բոլոր ոլորտներում Սերժը ձախողել է՝ ասում են, որ անվտանգության համար Սերժը պետք է մնա: Իրականում անվտանգության հարցում էլ է ձախողել, որովհետև, երբ Ալիևը 2008-2015-ի ընթացքում կրկնապատկել է ռազմական բյուջեն, Սերժը նույն ժամանակահատվածում կրկնապատկել է ոստիկանության բյուջեն, արդյունքում թուլացել է Հայաստանի անվտանգությունը և հայտնվել ապրիլյան պատերազմում, և մենք ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուտներ:
Իսկ հիմա ՀՀԿ-ականները ասում են, որ Սերժը Ղարաբաղի համար է մնում՝ քաղաքացուն մեսիջ ուղարկելով, որ ինքը պետք է շարունակի վատ ապրել, որովհետև կա Ղարաբաղի խնդիր: Սրանով Սերժենք ևս մի ավիրող գաղափար են շրջանառում Սերժի վերարտադրության համար: Քանի որ բոլոր ոլոլոլորտներում ձախողել է և մնալու արգումենտ չունեն, փորձում են Ղարաբաղի հարցը շահարկել ներքին քաղաքականության մեջ:
Սերժի բերած ավերածություններն արդարացնում են Ղարաբաղով, իրականում նա այդ ավերածությունները բերել է իր վերարտադրության նպատակի համար, որը Ղարաբաղի հետ կապ չունի: Սեփական շահերը փորձում է ներկայացնել որպես անվտանգության շահ ու հակադրում քաղաքացու բարեկեցության ցանկությունը Ղարաբաղի հետ, ինչն ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ:
Մի խոսքով, Սերժենք ուզում են քաղաքացուն համոզել, որ նա վատ պետք է ապրի Ղարաբաղի պատճառով, մինչդեռ իրականում քաղաքացին վատ է ապրում, որովհետև Սերժը բիզնեսներում փայ է վերցնում, բյուջեն մսխում է, մոնոպոլիաներ է ստեղծում և խոչընդոտում է երկրի զարգացումը:
Երբ Հայաստանը թուլանում է, ապա դրա արդյունքները Ղարաբաղում արկերի ու դրոնների տեսքով են զգում: Սերժի կառավարման արդյունքները եղել են ապրիլյան պատերազմը, և անվտանգության համար մեկ մարտահրավերը հենց Սերժն է: Իսկ հակառակը փորձել ներկայացնելը դեմագոգիա է:
Ես որպես ղարաբաղցի ասեմ, որ ղարաբաղցու շահից է բխում, որ Հայաստանը ապրի բարեկեցիկ, զարգանա, ունենա փոխարինելիների մեծ ցուցակ, որովհետև այդ զարգացումը ուժեղացնում է Հայաստանը, իսկ ուժեղ Հայաստանը նշանակում է՝ անվտանգ Ղարաբաղ: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Սերժի հեռանալը բխում է Ղարաբաղի շահերից, իսկ մնալը նշանակում է՝ նոր արկեր ու դրոններ Ղարաբաղի երկնքում:
Իրականում անվտանգության հարցում էլ է ձախողել

#ՄերժիրՍերժին
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից