Աշխարհ

23.03.2018 19:23


Աֆրինում պայթյունի արդյունքում սպանվել է 3 թուրք զինծառայող, վիրավորվել՝ ևս 3-ը

Աֆրինում պայթյունի արդյունքում սպանվել է 3 թուրք զինծառայող, վիրավորվել՝ ևս 3-ը

Մարտի 22-ին Սիրիայի Աֆրին շրջանում պայթյունի արդյունքում սպանվել է 3 թուրք զինծառայող, վիարվորվել` ևս 3-ը: Պայթյունը եղել է, երբ զինծառայողները ականազերծման աշխատանքներ անելիս են եղել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Տեղեկությունը նաև հաստատել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտնում է, որ Աֆրինում սպանված զինծառայողներն են պայմանագրային շարքայիններ Մուհիթթին Չալըշքանը, Գյոքհան Գյուլլուն, Հասան Քադիր Դեմիրալը:

Նույն օրը Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով սպանվել է 1 զինծառայող, ևս 1-ը վիրավորվել է: Այսինքն մեկ օրում թուրքական կողմը ունեցել է 4 զինծառայողի կորուստ, ևս 4 վիրավոր: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ Թուրքիայի ուժայինները Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել դեռևս հունվարի 20-ից: Մարտի 18-ին Թուրքիան հայտնեց Աֆրին քաղաքի կենտրոնը գրավելու մասին: Միևնույն ժամանակ, թուրքական իշխանությունները հայտարարում են, որ շարունակելու են ռազմական գործողությունները Սիրիայի՝ քրդական ուժերով բնակեցված մյուս տարածքներում:

Թուրք ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակում են նաև երկրի տարածքում: PKK-ի հետ բախումները Թուրքիայում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը