Աշխարհ

23.03.2018 12:53


Էրդողան. «Աֆրինում նահանգապետ կնշանակվի»

Էրդողան. «Աֆրինում նահանգապետ կնշանակվի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Աֆրինում նահանգապետ կնշանակվի, և տեղական ինքնակառավարման մարմին կձևավորվի:

Էրդողանը, խոսելով Աֆրինում իրենց անելիքների մասին, մասնավորապես ասել է. «Առաջիկա օրերին Աֆրինում նահանգապետ կնշանակվի: Տեղական ինքնակառավարումն իրականացնելու համար այլ նշանակումներ ևս կարվեն»:

Էրդողանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես եկած կառավարական աղբյուրները հայտնել են, որ Աֆրինում տեղական ինքնակառավարման մարմինը կձևավորվի այդ շրջանում ապրող ցեղերի և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներից: Նահանգապետն էլ նրանցից մեկը կընտրվի:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը