Աշխարհ

23.03.2018 10:02


«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում». Մխիթարյանը հաջողություն է մաղթել Իբրահիմովիչին

«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում». Մխիթարյանը հաջողություն է մաղթել Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել մանկունիացիների կազմում իր նախկին խաղընկեր Զլատան Իբրահիմովիչին, որը խզել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ:

«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր քեզ ճանաչելը, հանճա՛ր: Ամենայն բարիք եմ մաղթում Զլատան»,-գրել է Մխիթարյանը` հիշատակելով անգլիական Queen ռոք խմբի «The Show Must Go On» երգը;

Ավելի վաղ, հիշեցնենք, ՄՅՈւ-ն պաշտոնապես հայտնել էր, որ խզել է պայմանագիրն Իբրահիմովիչի հետ` ֆուտբոլիստի խնդրանքով:

Շվեդ հարձակվողը մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը