Անփոխարինելի՞, թե՞ փոխարինելի է Սերժ Սարգսյանն անվտանգության հարցում
Հայաստանը որոշակի առումով ծուռ հայելիների թագավորություն է հիշեցնում: Դիտարկենք, օրինակ, Սերժ Սարգսյանի օգտին տարվող քարոզը:
Ասում են, թե բա Սերժ Սարգսյանը անվտանգության հարցում անփոխարինելի է և, հետևաբար, պետք է մնա: Սա, մեղմ ասած, խիստ վիճելի թեզ է, քանզի անցած 10 տարին ցույց տվեց, որ անվտանգության հարցում ու մասնավորապես՝ Ալիևի հետ բանակցություններում Սերժ Սարգսյանը դրական արդյունքներ չի ապահովել: Ասել է թե՝ անվտանգության հարցում Սերժ Սարգսյանին անփոխարինելի ներկայացնելը Հայաստանի համար դառնում է դատապարտվածության բանաձև:
ՀՀԿ ղեկավարի նախագահության տարիներին մենք մարդկային (զոհեր և արտագաղթողներ) ու տարածքային կորուստներ ենք ունեցել, տնտեսությունը թուլացել է, աղքատությունն աճել է: Սրանք լրջորեն հարվածել են մեր անվտանգությանը: Եվ ուրեմն, ի՞նչ անփոխարինելիության մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների սիրելի Ալիևի հետ բանակցությունների թեմային (իսկ սիրում են ՀՀԿ-ականները Ալիևին, քանզի նրան են որպես «դրսից տղա» բերում հայ ժողովրդի վրա ու բացատրում, որ միայն Սարգսյանը կարող է Ալիևի հետ բանակցել, և, հետևաբար, պետք է դառնա վարչապետ), ապա այստեղ էլ պետք էր լռել, ոչ թե որպես հաղթաթուղթ ներկայացնել:
Բանակցություններում Ալիևի պահվածքն այնպիսին է, կարծես իրենք են պատերազմում հաղթող կողմը: Բացի այդ՝ բանակցային սեղանի շուրջ իջեցվել է մեր շահերի նշաձողը, ինչն էլ Ալիևին Կազանում թույլ էր տվել 10 նոր պահանջ ներկայացնել: Ալիևն իր ագահության պատճառով է ակամայից դարձել ՀՀ անվտանգության երաշխավորը, բայց դա երկար չի կարող տևել, որովհետև ագահությունը շատ առարկայական հիմքերի վրա է դրվում և սպառնում մեր անվտանգությանը:
Այժմ Ղարաբաղի հարցում բանակցային գործընթաց փաստացի չկա, ինչը հայկական կողմի դիվանագիտական ու քաղաքական խոշորագույն ձախողումներից պետք է համարել, քանի որ այդպիսով մեծացել է նոր լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը:
Ի դեպ, Ալիևը, օգտվելով Սերժ Սարգսյանի «եվրաասոցացումից», լավացրեց իր հարաբերությունները ՌԴ-ի հետ ու հաջողացրեց բազմամիլիարդանոց ռազմական պայմանագիր կյանքի կոչել:
Զենք ՌԴ-ում միշտ կար: Փող Ադրբեջանը նախկինում էլ ուներ, բայց ռազմական համագործակցության այդպիսի մակարդակ չկար Բաքվի ու Մոսկվայի միջև: Միայն պաշտոնական Երևանի անհեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանը դիրքային առավելություն ստացավ ու հիմա հայտարարում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու մասին: Ինչևէ:
Այս ամենը հաշվի առնելով՝ ո՞ր հիմքի վրա է հայտարարվում, որ անվտանգության հարց կա և, ուրեմն, Սարգսյանը պետք է մնա, մնում է անհայտ:
Ճիշտ հակառակը. մենք ունենք անվտանգության ապահովման խնդիրներ նախևառաջ թիկունքում և այդ խնդիրների լուծման համար մեզ պետք չէ անփոխարինելիության գաղափարով առաջնորդվել:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Անվտանգության ապահովումը «Իսկանդերն» օգտագործելու հրամանն առանց աչք թարթելու տալու կարողությունը չէ (նման հրաման բոլորն էլ կարող են տալ, հետո ի՞նչ), մանավանդ երբ «Իսկանդերի» թեման օգտագործվում է զուտ քարոզչական նպատակով (ի դեպ, եթե գործը հասնելու է «Իսկանդերին», ապա դա նշանակելու է, որ ձախողվել է անվտանգության ապահովման քաղաքականությունը):