Թուրք-վրացական սահմանային անցակետերից մեկը ժամանակավորապես փակվել է
Մարտի 22-ին Թուրքիան ժամանակավորապես փակել է թուրք-վրացական սահմանի վրա գտնվող Սարփի սահմանային անցակետը։ Պատճառը անցակետում իրականացվող շինարարական աշխատանքներն են, որոնք նպատակ ունեն ավելի ժամանակակից դարձնել այն։
Անցակետի փակման հետևանքով ավտոմեքենաները և մարդիկ առայժմ չեն կարողանա ելումուտ անել։ Նշվել է, որ բացումից հետո ժամանակավորապես կգործի ավտոմեքենաները սպասարկող 2 միջանցք՝ 6-ի փոխարեն։
Տեղեկացնենք, որ թուրք-վրացական սահմանին կա 3 սահմանային անցակետ։ Դրանցից մեկը Չըլդըր-Աքթաշ անցակետն է, որը վրացական կողմում կոչվում է Կարծախ: Երկրորդը Սարփին է, երրորդը՝ Վալեն։

Աղբյուրը՝ ermenihaber.am