Աշխարհ

22.03.2018 12:46


Մերկելը խստորեն քննադատել է Թուրքիայի ռազմական ներխուժումն Աֆրին

Մերկելը խստորեն քննադատել է Թուրքիայի ռազմական ներխուժումն Աֆրին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ՝ մարտի 21-ին, կտրուկ կերպով քննադատել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանի համանուն կենտրոն թուրքական զինուժի ներխուժումը, ինչպես նաև Արևլյան Ղուտայում Սիրիայի բանակի գործողությունները: Հայտնում է Reuters գործակալությունը:

«Թուրքիայի գործողությունները անընդունելի էին՝ չնայած նրա անվտանգային շահերին»,-ասել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ քննադատում է ինչպես Արևելյան Ղուտայում Սիրիայի գործողությունները, այնպես էլ՝ «խստորեն քննադատում է Թուրքիայի գործողություններն Աֆրինում»:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն իր հերթին հայտնել էր, որ Թուրքիայի հետ Սիրիայում քրդերի վերահսկած մյուս խոշոր քաղաքի՝ Մանբիջի շուրջ Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածություն չկա:

Հունվարի 20-ից սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում Թուրքիան կարողացել է գրավել Սիրիայի քրդական Աֆրին շրջանի մեծ մասը, այդ թվում՝ Աֆրին քաղաքը: Թուրքակնա զինուժը քաղաքը գրավելուց առաջ ռմբակոծել էր նաև քաղքի միակ գործող հիվանդանոցը, խաղաղ բնակիչների տներ և այլն: Հավելենք, որ Աֆրինում կռվում են նաև Անկարայի հովանավորյալ զինյալներ, ովքեր քաղաքը գրավելուց հետո մի քանի օր զբաղված էին թալանով:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը