ՀՊԱԿ դիտորդական առաքելության ղեկավարը, դստեր հետ ենթարկվել է բռնության
Երեկ երեկոյան, ժամը 2100-ի սահմաններում, մեր շենքի բակում, ես և աղջիկս ենթարկվել ենք բռնության, այն էլ' զենքի սպառնալիքով:
Միայն պատահականությամբ էր, որ մեզ հաջողվեց անվնաս դուրս գալ այդ հարձակումից:
Հիշեցնում եմ, որ իմ կողմից իշխանություններին, այդ թվում, իրավապահ մարմիններին, ուղղված դիմումներն ու հայտարարությունները, որ դիտորդական գործունեությանս հետ կապված իմ և երեխաներիս անվտանգությունը վտանգված է, մնացել են անհետևանք:
Հայտարարում եմ, որ այս ահաբեկչությունը իշխանությունների դատապարտելի անգործության հետևանք է և ողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որի կրավորական կեցվածքը նպաստում է երկրում վախի, բռնությունների մթնոլորտի տարածմանը և ընտրությունների նկատմամբ բնակչության հավատի իսպառ վերացմանը:

ՀՊԱԿ դիտորդական առաքելության ղեկավար
Անահիտ Սարգսյան