Աշխարհ

22.03.2018 10:15


Պերուի նախագահը հրաժարական է տվել

Պերուի նախագահը հրաժարական է տվել

Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել Է իր պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում պաշտոնազրկման հարցի շուրջ քվեարկությանը: Այդ մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԷՖԷ գործակալությանը:

Նախագահական պալատում տեսագրված ուղերձում նա պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունել Է երկրում ստեղծված «անկառավարելի իրադրության» ֆոնին, որը «թույլ չի տալիս առաջ գնալ»: «Երկրի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ նախագահի պաշտոնից»,-ասել Է Կուչինսկին:

Պերուի մի շարք քաղաքական գործիչներ, որոնք ավելի վաղ պաշտպանում Էին նախագահին, Կուչինսկիին պաշտոնաթող լինելու կոչ են արել: Դա տեղի Է ունեցել այն տեսանյութի հրապարակումից հետո, որում Կոնգրեսի անդամները, որոնք պաշտպանում Էին նախագահին, Պերուի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամին մի շարք արտոնություններ են խոստանում, եթե նա չքվեարկի Կուչինսկիի պաշտոնազրկման օգտին: Այս շաբաթ ավելի ուշ պետք Է քվեարկություն կայանար պետության ղեկավարի պաշտոնազրման հարցի շուրջ՝ Պերուի նախագահի հասցեին այն մեղադրանքների ֆոնին, որ նա ստել Է Կոնգրեսին, որպեսզի թաքցնի իր կապերը Բրազիլիայի Odebrecht շինարարական ընկերության հետ, որը ներքաշված Է կոռուպցիոն սկանդալի մեջ:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը