Հայկական «Բարբին» գերել է մուլտիմիլիոնատեր «Քենին» (տեսանյութ)
Լոնդոնից բրազիլացի մուլտիմիլիոնատերը և աշխարհի ամենահայտնի մարդ տիկնիկը` 34-ամյա Ռոդրիգո Ալվեսը հյուրընկալվել էին ռուսական առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Мужское/Женское» հաղորդմանը։
«Նրա հայտնությանը կարող են նախանձել համաշխարհային մասշտաբի աստղերը։ Տղամարդը 600 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսի նմանվի Քեն տիկնիկին (Բարբի տիկնիկի ընկերը-խմբ.)»,-ասել է հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը։
Ալվեսը 67 վիրահատություն է տարել, կենդանի Քեն դառնալու համար։ Այսօր նրան ճանաչում են ամբողջ աշխարհում. նկարահանվում է կինոնկարներում, մասնակցում հեռուստաշոուների, հարցազրույց տալիս։ Սակայն սիրտն ազատ է։
Ռոդրիգոն հատուկ Ռուսաստան է ժամանել, կյանքի ուղեկցին` իր Բարբիին գտնելու համար։ «Мужское/Женское» հաղորդման տաղավարում նա պատմել է իր մասին և ծանոթացել թեկնածուների հետ` ճանաչված ռուս «Բարբի» Տատյանա Տուզովայի, Վիկտորյա Պլատոնովայի` Տագանրոգից և Լիլի Մորտոյի։
Երբ Ռոդրիգոն խոստովանել է, որ Քիմ Քարդաշյանին սուպերսեքսուալ կին է համարում և ամեն ինչ կտար նրա հետ ամուսնանալու համար, Գորդոնը ոգևորությամբ ուշադրություն է հրավիրել էկրանին։ Տեսահոլովակում բաց զգեստ հագած մի աղջիկ, քայլելով Երևանի Հյուսիսային պողոտայով, պատմում էր իր մասին։
«Հայաստանի ամենագեղեցիկ «Բարբին» եմ։ Սակայն այստեղ շատ դժվար է ինձ ապրելը, քանի որ մարդկանց թվում է, թե ես թեթևաբարո կին եմ։ Բոլորն ուզում են ինձ հետ լուսանկարվել, ինչն ինձ նյարդայնացնում է։ Շատ եմ սիրում բաց հագուստ կրել, ապրել` ինչպես ուզում եմ։ Սակայն այստեղ դա ընդունված չէ, այստեղ մարդիկ շատ համեստ են ապրում»,-ասել է Լիլին։
Նա նշել է, որ մտածում է Ռուսաստան կամ Ամերիկա տեղափոխվելու մասին, որտեղ նրա պահվածքը և հագնվելու ձևը որևէ մեկին չեն շփոթեցնի։
Երբ աղջիկը հայտնվել է տաղավարում, բոլորը հիացել են։
«Դու շատ գեղեցիկ ես, այնքան պայծառ ես։ Հայաստանը որքա՞ն է հեռու այստեղից»,-դիմել է աղջկան հիացած Ռոդրիգոն։
Լիլին իր հերթին նշել է, որ երբ Instagram–ում տեսել է Ալվեսի լուսանկարները, անմիջապես նրա հետ ծանոթանալու և զույգ կազմելու ցանկություն է առաջացել։ Միևնույն ժամանակ Լիլին Ռոդրիգոյին մոլորության մեջ է գցել։
«Ամենից շատ քո մեջ ինձ դուր է գալիս համարձակությունը, և այն, որ չես վախենում պաշտպանել ինքդ քեզ։ Ազատ մարդ ես»,- ընդգծել է նա։
Ավելի ուշ երիտասարդը կանգնել է և սկսել լուսանկարվել Լիլիի հետ։ Դեռ հայտնի չէ, թե աղջիկներից ում կընտրի «Քենը»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am