Աշխարհ

21.03.2018 21:44


Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)

Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)

Մարտի 23-ին Թուրքիայի կինոթատրոններում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ Թուրքիայի զինուժի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին։

Ֆիլմը կրում է «Կարմիր բերետավորները. Աֆրին» անվանումը։ Ռեժիսորը Էրհան Բայթիմուրն է, իսկ սցենարիստները՝ Ջոշքուն Գյունեյդողուն և Այչա Բայթիմուրը։

Ֆիլմի նկարահանումները արդեն ավարտվել են։ Պաստառները արդեն փակցված են Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Թուրքական ընդդիմադիր աղբյուրը շեշտում է, որ թեև դեռ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը չի ավարտվել, այնուամենայիվ դրա վերաբերյալ արդեն ֆիլմ է նկարահանվել։

Աֆրինի գործողությունների մասին ֆիլմ նկարահանելը սուր քննադատության է արժանացել նաև սոցցանցերում:

Հիշեցնենք, որ
պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ գործողության ժամանակ սպանվել է 46 թուրք զինվոր։ Քրդերի կորուստները հասել են 3603-ի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը