Հունաստանում մի խումբ մարդիկ հարձակվել են թուրքական բանկի վրա
Հունաստանի Կոմոտինի քաղաքում գտնվող թուրքական «Ziraat» բանկի վրա հարձակում է իրականացվել: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են բանկի մոտ և բողոքի միջոցառում կազմակերպել։ Նրանք վանկարկել են քրդամետ կոչեր և ցուցադրել հետևյալ գրությամբ պաստառներ «Մենք Սիրիայի քրդական ուժերի կողքին ենք»:
Այնուհետև ավելի քան 2 տասնյակ դիմակավոր անձինք սկսել են քարերով գրոհել բանկի շենքը՝ կոտրելով դռներ ու պատուհաններ:
Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրականացվել է ոչ աշխատանքային ժամերին, հետևաբար տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Առայժմ պարզված չէ հարձակում գործած անձանց ինքնությունը։
Տեղեկացնենք, որ«Ziraat» բանկը հիմնադրվել է 1863թ.։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Անկարայում։ Այն հանդիսանում է թուրքական ամենախոշոր բանկերից մեկը։ Բանկը մասնաճյուղեր ունի աշխարհի 18 երկրներում։
Հունաստանում մի խումբ մարդիկ հարձակվել են թուրքական բանկի վրա
Հունաստանի Կոմոտինի քաղաքում գտնվող թուրքական «Ziraat» բանկի վրա հարձակում է իրականացվել: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են բանկի մոտ և բողոքի միջոցառում կազմակերպել։ Նրանք վանկարկել են քրդամետ կոչեր և ցուցադրել հետևյալ գրությամբ պաստառներ «Մենք Սիրիայի քրդական ուժերի կողքին ենք»:
Այնուհետև ավելի քան 2 տասնյակ դիմակավոր անձինք սկսել են քարերով գրոհել բանկի շենքը՝ կոտրելով դռներ ու պատուհաններ:
Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրականացվել է ոչ աշխատանքային ժամերին, հետևաբար տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Առայժմ պարզված չէ հարձակում գործած անձանց ինքնությունը։
Տեղեկացնենք, որ «Ziraat» բանկը հիմնադրվել է 1863թ.։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Անկարայում։ Այն հանդիսանում է թուրքական ամենախոշոր բանկերից մեկը։ Բանկը մասնաճյուղեր ունի աշխարհի 18 երկրներում։
Աղբյուրը՝ ermenihaber.am