Աշխարհ

22.03.2018 07:33


Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր:

1993թ. փետրվարի 22-ին արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ, նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի՝ ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան:

Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են՝

․ խթանել բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունումը.

․ տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման և կարևորության մասին.

․ Ջրի համաշխարհային օրվա տոնակատարությանը ներգրավել կառավարություններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին ու մասնավոր հատվածին:

Մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է հիշեցնել մարդկությանը շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար ջրային ռեսուրսների կարևոր նշանակության մասին, բնական այն ռեսուրսի մասին, որը մեր ողջ կլյանքն է և մեր գոյության միջոցը: Մենք բոլորս պետք է հիշենք, որ ջրային ռեսուրսները անսահմանափակ չեն, և մեր առողջությունն ու կյանքն ուղղակիորեն կախված են դրա քանակից և որակից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը