Լրահոս

11.02.2010 11:03

Դավութօղլու. «Մենք վճռական ենք տրամադրված՝ գրավելու աշխարհում այն դիրքը որին արժանի ենք»

Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Ղազախստան։ Այցից առաջ, պատասխանելով  ТRТ-ի հարցերին, նա ասել է, որ Կենտրոնական Ասիան այն ռեգիոնն է, որի հետ Թուրքիայի հարաբերությունները միայն բարիդրացիական չեն։ «Մենք եղբայրական ազգեր ենք և վճռական ենք տրամադրված՝ գրավելու աշխարհում այն դիրքը որին արժանի ենք։ Մենք խոսում ենք նույն լեզվով, ունենք նույն արմատները։ Ամուր են նաև մեր պատմական կապերը»,-ասել է Դավութօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը Ղազախստանից հետո կայցելի տարածաշրջանի այլ երկրներ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։