Աշխարհ

21.03.2018 17:07


Տուապսեում փորձել են սպանել հայ պատգամավորին՝ քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդուն

Տուապսեում փորձել են սպանել հայ պատգամավորին՝ քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդուն

Տուապսեում անհայտ անձինք կրակել են տեղական շրջանային խորհրդի պատգամավոր Արթուր Պոդոլսկու վրա: Ինչպես հաղորդում է Interfax-ը, 3 փամփուշտ դիպչել է ավտոմեքենային, որը վարել է պաշտոնյան, ևս 2-ն անցել են՝ տղամարդուն քսվելով: Տուժածին հոսպիտալացրել են։ Նա Կրասնոդարի բժշկակական կենտրոններից մեկում հետազոտություն է անցնում:

Մահափորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության փաստով քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Անապայում անհայտ անձինք փորձել էին գնդակահարել նաև Արթուր Պոդոլսկու եղբորը՝ Թիմուրին: Սա նրա դեմ 2-րդ մահափորձն էր: Մինչ այդ, գործարարի ավտոմեքենայի վրա կրակել էին 2016 թվականի հունիսին, որի ժամանակ փամփուշտը դիպչել էր գործարարի կնոջը: Նա ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր:

Թիմուր և Արթուր Պոդոլսկիները քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդիներն են: Նրան գնդակահարել են 2013 թվականին՝ Վարվարովկա գյուղի գերեզմանատանը:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը