Կարծիք

21.03.2018 15:50


Գագիկ Հարությունյանին փոխարինելու եկած միլպետի որդին մասնավոր բուհ է ավարտել

Գագիկ Հարությունյանին փոխարինելու եկած միլպետի որդին մասնավոր բուհ է ավարտել

Դե հիմա ինչ անենք. նախկին կոմունիստ, մասնագիտությամբ տնտեսագետ Գագիկ Հարությունյանը կարող էր 22 տարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ սովետի ժամանակ «ռայոնի» միլպետի տղան՝ չի՞ կարող:
Բայց Գ. Հարությունյանը գոնե ԵՊՀ-ի դիպլոմ ուներ, իսկ ահա նրան փոխարինելու եկած միլպետի որդին մասնավոր բուհ է ավարտել:
Մի հատ հիշեք 1990-ականների մասնավոր բուհերը: Դրանք կրթական բովանդակությունից զուրկ դուքաններ էին, որոնց լուրջ չէր ընդունում ոչ մի նորմալ մարդ:
Ավելին՝ այն ժամանակ գոնե օրինականորեն արգելվում էր մասնավոր բուհերի շրջանավարտներին ԳԱԱ-ում թեկնածուական պաշտպանել:
Բայց դե, սովետի միլպետը միլպետ չէր լինի, եթե իր որդու համար այդ օրենքը շրջանցելու ձևերը չգտներ (ըստ համագյուղացիների պնդումների):
Ի դեպ, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունն էլ եղել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով:
Այս թեմայով պաշտպանած մարդը 2014-ին դարձավ սահմանադրական փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի անդամ ու քաղաքացիներին զրկեց իրենց ընտրական իրավունքն իրացնելու իրավունքից:
Իրո՛ք, սա Հայաստանն է և վե՛րջ: Այստեղ ԱԺ-ն արդեն երկրորդ ընտրությունն է անցկացնում, երկուսն էլ միակ թեկնածուով (ՀՀ նախագահ, ՍԴ նախագահ):
Մի խոսքով, երկիրը ազատ անկման մեջ է:
Ուժգին դըխկոցով գետնի վրա ընկնելուն քիչ մնաց...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը