Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող բանկի նախագահը ձերբակալվել է ԱՄՆ-ում
Մալթայում գործող և Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող Pilatus բանկի ղեկավարին ԱՄՆ-ում 125 տարվա ազատազրկում է սպասվում: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն հղում անելով հեղինակավոր Reyters-ին:
Մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիան Pilatus բանկի վերաբերյալ հոդվածում հայտնել էր, որ Բանկի դեպոզիտների 60 տոկոսը պատկանում են Ադրբեջանի ալիևյան նախագահական ընտանիքին և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին:
Լրագրողը նաև տեղեկացրել էր, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի կնոջը պատկանող ընկերությանը:
Լրագրող Դաֆնա Գալիցիան 2017 թ. հոկտեմբերին սպանվել է Մալթայում:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ