Ադրբեջանը բանակցություններ Է սկսել ՕՊԷՔ-ին անդամակցելու շուրջ
Ադրբեջանը բանակցություններ Է վարում Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն (ՕՊԷՔ) անդամակցելու շուրջը: Այդ մասին, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կազմակերպության մի ներկայացուցչի:
Ադրբեջանը նավթի հանույթի համաձայնեցված կրճատման համաձայնագրի մասնակիցներից մեկն Է, որին միացել են ՕՊԷՔ-ի անդամները եւ ոչ անդամները: Հունվարին Ադրբեջանը, որտեղ նավթի արդյունահանման համար առաջին հորատանցքը հորատվել Է 1846 թվականին, օրական արդյունահանել Է 810 հազար բարել նավթ, ՕՊԷՔ-ն ամբողջությամբ վերցված՝ 32,2 միլիոն բարել:
Վերջին ժամանակներս ՕՊԷՔ-ին արդեն անդամակցել են երկու նոր երկրներ՝ Գաբոնը եւ Հասարակածային Գվինեան, եւ կազմակերպության անդամների թիվը հասել Է 14-ի: Այնուամենայնիվ, կարտելի բաժինը նավթի համաշխարհային հանույթում 1970-ական թվականների սկզբի 55 տոկոսից կրճատվել Է մինչեւ 40 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am