Հարցազրույց

20.03.2018 21:26


Քաղաքագետ․ «Սարգսյանը հասկանում է` գործող վերնախավը հասարակական լայն լեգիտիմություն չունի»

Քաղաքագետ․ «Սարգսյանը հասկանում է` գործող վերնախավը հասարակական լայն լեգիտիմություն չունի»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի գլխավոր ուղերձի մասին։

Բոզոյանի խոսքով` իշխող վերնախավի ներկայացուցիչներն արդեն գրեթե բացահայտ նշում էին, որ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին։ Թեև որոշվել էր մինչև ապրիլի 9-ն այդ մասին պաշտոնապես չհայտարարել, բայց բոլորի համար ակնհայտ էր, որ ամեն ինչ նախապատրաստվում է այդ քայլի համար։

«Մյուս կողմից` քանի որ Սերժ Սարգսյանը 2014 թվականին ասել էր` խորհրդարանական համակարգի պարագայում ճիշտ չի համարում, որ մարդը երկու ժամկետից ավելի ղեկավարի պետությունը, նա հայտնվեց փոքր-ինչ անհարմար վիճակում, որովհետև հանրությանը պետք է բացատրություն տար, թե ինչու է ուզում նորից գնալ երրորդ ժամկետի»,-ասել է Բոզոյանը։

Նրա խոսքով` ահա հենց այդ նպատակով էլ պայմանավորված է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում նա փորձում է պարզաբանել` եթե իրեն առաջադրեն վարչապետի պաշտոնում, ապա կփորձի ամեն ինչ անել, որպեսզի նոր կադրեր ի հայտ գան։

«Այսինքն, նա շատ լավ հասկանում է, որ գործող վերնախավը հասարակական լայն լեգիտիմություն չունի։ Նա ակնարկում է, որ եթե ինքը լինի, ապա ամեն ինչ կանի, որ նոր մարդիկ բերի»,-նշել է Բոզոյանը։

Նրա խոսքով` սա էր գլխավոր ուղերձը, որ Սարգսյանը փոխանցում էր հանրությանը։

Այս խորագրի վերջին նյութերը