Սերժ Սարգսյանն սկսում է իր քարոզարշավն ու նախանշում սցենարները
«Tert.am»-ում ներկայացված Սերժ Սարգսյանիհարցազրույցով մեկնարկեց ապագա վարչապետի ոչ ֆորմալ քարոզարշավը:
ՀՀԿ ղեկավարը փորձեց հիմնավորել, թե ինչու է հրաժարվում իր՝ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ չդառնալու խոստումից: Նկատենք, սակայն, որ այդ փորձը հաջող չստացվեց: Թե ինչու չստացվեց, իմաստ չունի բացատրել, որովհետև բոլորի համար էլ ամեն ինչ շատ պարզ է:
Չխոսվեց նաև այն մասին, թե ինչ առաքելությամբ է նա գնում 3-րդ ժամկետի: Համաձայնե՛ք, որ ինչ-որ վիրտուալ երիտասարդների փորձի փոխանցումը առաքելություն չէ: Հատկապես որ չի նշվում, թե կոնկրետ ինչ փորձի մասին է խոսքը:
Բոլորի համար էլ ակնհայտ էր (նույնիսկ սահմանադրական փոփոխություններ թույլ չտալը «կեղծ օրակարգ» համարողների համար էր ակնհայտ), որ սահմանադրական փոփոխություններն արվում են ոչ թե երկրում բարեփոխումներ իրականացնելու, այլ մեկ մարդու իշխանությունը պահելու համար:
ՀՀԿ-ին հաջողվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ անհրաժեշտ տոկոսը «խփել», և հիմա այդ ուժը ֆորմալ առումով ունի վարչապետ առաջարկելու մենաշնորհային հնարավորություն:
Հարց է առաջանում` բա հետո՞: Հետո, երևանյան ժարգոնով ասած, քաչալ Պետո:
Սերժ Սարգսյանը, կամա թե ակամա, նախանշել է այն սցենարները, որոնք հնարավոր են իր վարչապետությունից հետո:
Սցենար 1-ին
Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից հետո դառնում է վարչապետ ու նախաձեռնում լայնամասշտաբ բարեփոխումներ՝ փորձելով ստանալ հանրային լեգիտիմություն, որը հիմա գրեթե զրոյական մակարդակի վրա է:
Թե որքանով է հավանական այս սցենարի կյանքի կոչումը, կարելի է դատել Սարգսյանի նախագահության 10 տարիների ու այդ տարիների ընթացքում արձանագրված արդյունքների վրա նույնիսկ ոչ մասնագիտական հայացք նետելով կամ ներկայիս տնտեսաքաղաքական վերնախավի կարողությունները գնահատելով:
Սցենար 2-րդ
Եթե ներկայիս վիճակը և միտումները պահպանվեն ու խորանան, ապա հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ: Ընդ որում՝ շատ արագ: Դրանք կարող են լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի:
Իշխանության ներսում կամ իշխանությունից դուրս կարող են առաջանալ ուժեր, որոնք կա՛մ պալատական հեղաշրջման, կա՛մ «ծռերի» տարբերակով գործեն:
Դե իսկ արտաքին ֆորս-մաժորը կարող է լինել Ղարաբաղյան նոր լայնամասշտաբ պատերազմի տեսքով, քանզի թուլացող Հայաստանը լկտիացնում է Ալիևին ու պարարտ հող ստեղծում Ադրբեջանի հարձակման համար:
Սցենար 3-րդ
Սարգսյանին հաջողվում է վարչապետ դառնալ, ու տեսանելի ապագայում խուսափել ներքին ու արտաքին ֆորսմաժորային զարգացումներից՝ զուգահեռաբար ոչ մի դրական փոփոխություն չապահովելով:
Այս դեպքում Հայաստանում կլինի լճացում, որը միջնաժամկետում կամ երկարաժամկետում կրկին կարող է հանգեցնել 2-րդ սցենարում նշված զարգացումներին:
Սցենար 4-րդ
Հայաստանում հնարավոր են դառնում համակարգային փոփոխությունները, որոնց իրականացնողը դառնում է նոր մտածողության կրող նոր տնտեսաքաղաքական վերնախավը:
Այս սցենարի իրագործման սուբյեկտն ինստիտուցիոնալ առումով այս պահին, ցավոք, դեռ չկա և որոշակի ժամանակ է պահանջվում դրա առաջացման համար: Իսկ թե երբ կարող է նման բան լինել, կախված է յուրաքանչյուրիցս: Ե՛վ իշխանական հատվածում, և՛ հանրային հատվածում կան կարող անհատներ, որոնք, սակայն, համապատասխան գործիքակազմ դեռ չունեն: Ի դեպ, սա ամենացանկալի սցենարը կլինի, քանզի քաղաքական ու սոցիալ-տնտեսական փոփոխությունները կլինեն առանց ցնցումների և հնարավորություն կստեղծվի որակապես նոր պետություն ունենալ՝ արժանապատիվ կյանք ապահովելով ՀՀ քաղաքացիների համար:
Թե որ սցենարը գործնականում կունենանք, հիմա դժվար է ասել:
Մեկ բան ակնհայտ է, որ այս տարածաշրջանում, առկա մարտահրավերներով և այսպիսի տնտեսաքաղաքական վերնախավով Հայաստանը երկար ճանապարհ չի կարող անցնել: Մեզ պարզապես թույլ չեն տա: Եվ ոչ մի դրսի օգնություն մեզ չի կարող փրկել: Սա քաղաքագիտական կանոն է, որը հստակ է գործում բոլոր ժամանակներում ու բոլորի համար:
Սերժ Սարգսյանն սկսում է իր քարոզարշավն ու նախանշում սցենարները
«Tert.am»-ում ներկայացված Սերժ Սարգսյանի հարցազրույցով մեկնարկեց ապագա վարչապետի ոչ ֆորմալ քարոզարշավը:

Կորյուն Մանուկյան