Աշխարհ

20.03.2018 11:28


Ռուսաստանում բախվել են հայկական համարանիշներով ավտոբուսն ու բեռնատարը․ կա 2 զոհ, 8 վիրավոր

Ռուսաստանում բախվել են հայկական համարանիշներով ավտոբուսն ու բեռնատարը․ կա 2 զոհ, 8 վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Մոսկվա ճանապարհին՝ ՌԴ-ի վարչական տարածքում, բախվել են Mercedes Sprinter մակնիշի 308 AF 61 համարանիշի և բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 7 հոգի տեղափոխվել են Պովլովսկի հիվանդանոց։ Այս պահին վիրավորները գտնվում են նշված հիվանդանոցում, և տեղի իրավապահները ճշտում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը՝ Mercedes-ի վարորդը, իսկ Mercedes-ը հաշվառված է Երևան քաղաքի Սարի Թաղում գրանցված «Ման-Տուր» ՍՊԸ-ի հաշվեկշտում։

ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը