Մենք ապրում ենք «Կինդեր սյուրպրիզների» ժամանակաշրջանում, երբ առավոտյան արթնանում ես ու դեռ չգիտես՝ գլխիդ գալիքը որն է լինելու։ Վերջին շրջանում ամեն առավոտ իր հետ նոր «ավետիս» էր բերում՝ մի օր թե՝ պահանջե՛ք ՀԴՄ կտրոնը և պետության հետ հավասար կշահեք, մյուս օրը՝ թուրքերն այլևս մեր բարեկամներն են, և եթե սահմանը չբացենք, սովից կմեռնենք, հաջորդ օրը՝ պայքարելու ենք օլիգարխների դեմ, իսկ վերջում էլ «ֆուտբոլային» դիվանագիտությունը Ցյուրիխում միս ու արյուն ստացավ։ Այս ամենն, իհարկե, հանրությանը ներկայացվում է բարի նպատակների լույսի ներքո, սակայն ամեն բարի բան կարելի է հետին նպատակներով օգտագործել, և դա օր օրի ապացուցվում է։Այդ «բարի» նպատակների քարոզման պատասխանատու աշխատանքին էլ հիմնականում լծվել էին հայրենի հեռուստաընկերությունները։Սակայն արի ու տես, որ մի օր էլ մեր չինովնիկները ՀՀ տնտեսական «բարեփոխումները», «ֆուտբոլային» դիվանագիտությունը հորով-մորով անելուց հետո հանկարծ որոշեցին անցնել հեռուստաեթերին ու դա էլ «բարեփոխել»։
Ի դեպ, բոլոր տիպի «բարեփոխումները» հանրությանն աղճատված պրիզմայով են ներկայացվում՝ ի՞նչ է, չե՞ք ուզում, որ հայ-թուրքական սահմանը բացվի, չե՞ք ուզում, որ օլիգոպոլիաները վերանան, չե՞ք ուզում, որ հեռուստաեթերից անհետանան կրիմինալ հերոսները, գռեհկաբանությունը, արյունալի տեսարանները և այլն։ Էմոցիոնալ և նախնական պատասխանը միանշանակ է՝ իհարկե ուզում ենք։ Սակայն հետո հարց է առաջանում՝ բայց ինչի՞ գնով, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ նպատակով են այդ ռեֆորմներն իրականացվում և, ամենակրևորը, ի՞նչ ենք ստանալու «բարեփոխումից» հետո։
Տվյալ պահին քչերն են գլխի ընկնում, որ, օրինակ, օլիգարխների դեմ պայքարն իրականում տնտեսական հոսքերը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու նպատակ ունի, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունն ընդամենը իշխանությունն ամրացնելու անհաջող փորձ էր, որը միաժամանակ ներքին լեգիտիմություն պետք է ապահովեր։ Այժմ էլ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի սահմանած չափորոշիչների անվան ներքո հեռուստաընկերությունների գլխին դամոկլյան սուր են կախում՝ սպառնալով, որ եթե աջ ու ձախ փորձեք թփրտալ, մի վայրկյանում «թուրն» այդ կպոկվի, և այդ ժամանակ իրոք որ արյունալի և դաժան տեսարան կլինի։ Եվ ինչպես «տնտեսական» բարեփոխումների ու հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» դեպքում էր իշխանական ողջ ներուժը լծվել PR ակցիային, այնպես էլ «ճնշենք հեռուստաընկերություններին» գործընթացը նույնպես քարոզվում է հրեշտակային «ազնվությամբ» և «բարի» նպատակների պատճառաբանությամբ։ Այլապես ո՞ւմ համար է գաղտնիք, որ այսօր հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո, ու բավական էր նախագահականի աշխատակազմում մի «մտերմիկ» զրույց, և հաջորդ օրն իսկ հեռուստաեթերից բոլոր սերիալները, անորակ հաղորդումները հօդս կցնդեին, իրենց տեղը զիջելով բացարձակ դատարկությանը, ինչպես որ դա շատ հաճախ լինում է այլ դեպքերում։ Կամ ո՞վ չգիտի, որ հենց նույն այդ հեռուստաընկերությունների գործող անձինք նախագահականի մարդիկ են, և եթե աջ ու ձախ էլ թփրտում են, ապա միմիայն Բաղրամյան 26-ից իջած հրահանգով։ Այս ամենն, իհարկե, ապացուցել հնարավոր չէ, բայց դե ո՞վ չգիտի։
Փաստորեն, այս անգամ էլ են որոշել մի թափից մի քանի նապաստակ խփել՝ հա՛մ փակել հեռուստաընկերությունների մեծ մասը և, ինչպես տնտեսության դեպքում, հեռուստաընկերությունները նույնպես դարձնել մեկ մարդու խաղալիքը, հա՛մ էլ մեր ազգային արժեհամակարգով և բարոյական նկարագրով տվայտվողի իմիջ ձեռք բերել՝ միաժամանակ հասարակության որոշ շերտի մոտ վարկանիշը բարձրացնել և այլն։ Հետո էլ եթե հանկարծ հասարակությունը բողոքի ձայն բարձրացնի, թե ինչու եք փակում հեռուստաընկերությունները խոսքի ազատությունն ապահովելու փոխարեն, շատ հեշտությամբ և «լեգիտիմ» իրավունքով մեր չինովնիկները կհայտարարեն՝ բա դուք չէիք ուզո՞ւմ, որ եթերի որակը բարձրացնենք։
Ի դեպ, այսօր գրեթե ոչ ոք չի ահազանգում այն մասին, որ ՀՌԱՀ սահմանած չափորոշիչների կյանքի կոչման ժամանակ հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու համար ընդամենը 3 գրավոր նախազգուշացում է հարկավոր։ Իսկ այդ նախազգուշացման հիմքերն անհրաժեշտության դեպքում շատ հեշտությամբ կգտնվեն, որովհետև սահմանված չափորոշիչներն իրականում շատ անորոշեն են և վիճելի։ Զորօրինակ այն կետը՝ համաձայն որի արգելվում է տղամարդու և (կամ) կնոջ պատկերումը հեռավոր պլանով սեռական օրգանների ցուցադրմամբ։ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրին՝ օրինակ, հանրահայտ «Միմինո» ֆիլմը, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը երգելով մերկ դուրս է գալիս լոգարանից, տղամարդու սեռական օրգանները հեռավոր պլանով պատկերելու դրվա՞գ է, և արդյոք հնարավո՞ր է, որ այդ ֆիլմի ցուցադրման համար հեռուստաընկերությունը նկատողություն ստանա ու զրկվի լիցենզիայից։ Գ. Ամալյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց՝ ռեժիսորներն ամեն ինչ արել են, որ սեռական օրգանները կադրում չերևան։
Բայց դե ո՞վ է որոշում, որ, ներողություն արտահայտությանս համար, հետույքը սեռական օրգան չէ։ Մեկի համար այդպիսին չէ, մյուսի համար կարող է որպես խիստ սեռական օրգան դիտվել։ Այսինքն, հեռուստաընկերություններին բռի մեջ պահելու համար «պրիդիռկաներ» միշտ էլ կգտնվեն,և ունքը շտկելու փոխարեն, աչքն էլ կհանվի։
Նկատենք, որ հեռուստատեսային չափորոշիչների ի հայտ գալու բուն նպատակը ֆինանսական հոսքերը վերաբաշխելն է։ Համենայնդեպս ոլորտին մոտ կանգնած մարդիկ այդ կարծիքն ունեն։ Ժամանակը ցույց կտա։ Կստացվի նախկինի նման՝ ուզում էին լավ, բայց ստացվեց ինչպես միշտ: Ի դեպ, նույնը եղավ նաև տնտեսական «բարեփոխումների» և «ֆուտբոլային» դիվանագիտության դեպքում։
Հեռուստատեսության չափորոշիչայինն է լավը
Մենք ապրում ենք «Կինդեր սյուրպրիզների» ժամանակաշրջանում, երբ առավոտյան արթնանում ես ու դեռ չգիտես՝ գլխիդ գալիքը որն է լինելու։ Վերջին շրջանում ամեն առավոտ իր հետ նոր «ավետիս» էր բերում՝ մի օր թե՝ պահանջե՛ք ՀԴՄ կտրոնը և պետության հետ հավասար կշահեք, մյուս օրը՝ թուրքերն այլևս մեր բարեկամներն են, և եթե սահմանը չբացենք, սովից կմեռնենք, հաջորդ օրը՝ պայքարելու ենք օլիգարխների դեմ, իսկ վերջում էլ «ֆուտբոլային» դիվանագիտությունը Ցյուրիխում միս ու արյուն ստացավ։ Այս ամենն, իհարկե, հանրությանը ներկայացվում է բարի նպատակների լույսի ներքո, սակայն ամեն բարի բան կարելի է հետին նպատակներով օգտագործել, և դա օր օրի ապացուցվում է։ Այդ «բարի» նպատակների քարոզման պատասխանատու աշխատանքին էլ հիմնականում լծվել էին հայրենի հեռուստաընկերությունները։ Սակայն արի ու տես, որ մի օր էլ մեր չինովնիկները ՀՀ տնտեսական «բարեփոխումները», «ֆուտբոլային» դիվանագիտությունը հորով-մորով անելուց հետո հանկարծ որոշեցին անցնել հեռուստաեթերին ու դա էլ «բարեփոխել»։
Ի դեպ, բոլոր տիպի «բարեփոխումները» հանրությանն աղճատված պրիզմայով են ներկայացվում՝ ի՞նչ է, չե՞ք ուզում, որ հայ-թուրքական սահմանը բացվի, չե՞ք ուզում, որ օլիգոպոլիաները վերանան, չե՞ք ուզում, որ հեռուստաեթերից անհետանան կրիմինալ հերոսները, գռեհկաբանությունը, արյունալի տեսարանները և այլն։ Էմոցիոնալ և նախնական պատասխանը միանշանակ է՝ իհարկե ուզում ենք։ Սակայն հետո հարց է առաջանում՝ բայց ինչի՞ գնով, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ նպատակով են այդ ռեֆորմներն իրականացվում և, ամենակրևորը, ի՞նչ ենք ստանալու «բարեփոխումից» հետո։
Տվյալ պահին քչերն են գլխի ընկնում, որ, օրինակ, օլիգարխների դեմ պայքարն իրականում տնտեսական հոսքերը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու նպատակ ունի, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունն ընդամենը իշխանությունն ամրացնելու անհաջող փորձ էր, որը միաժամանակ ներքին լեգիտիմություն պետք է ապահովեր։ Այժմ էլ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի սահմանած չափորոշիչների անվան ներքո հեռուստաընկերությունների գլխին դամոկլյան սուր են կախում՝ սպառնալով, որ եթե աջ ու ձախ փորձեք թփրտալ, մի վայրկյանում «թուրն» այդ կպոկվի, և այդ ժամանակ իրոք որ արյունալի և դաժան տեսարան կլինի։ Եվ ինչպես «տնտեսական» բարեփոխումների ու հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» դեպքում էր իշխանական ողջ ներուժը լծվել PR ակցիային, այնպես էլ «ճնշենք հեռուստաընկերություններին» գործընթացը նույնպես քարոզվում է հրեշտակային «ազնվությամբ» և «բարի» նպատակների պատճառաբանությամբ։ Այլապես ո՞ւմ համար է գաղտնիք, որ այսօր հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո, ու բավական էր նախագահականի աշխատակազմում մի «մտերմիկ» զրույց, և հաջորդ օրն իսկ հեռուստաեթերից բոլոր սերիալները, անորակ հաղորդումները հօդս կցնդեին, իրենց տեղը զիջելով բացարձակ դատարկությանը, ինչպես որ դա շատ հաճախ լինում է այլ դեպքերում։ Կամ ո՞վ չգիտի, որ հենց նույն այդ հեռուստաընկերությունների գործող անձինք նախագահականի մարդիկ են, և եթե աջ ու ձախ էլ թփրտում են, ապա միմիայն Բաղրամյան 26-ից իջած հրահանգով։ Այս ամենն, իհարկե, ապացուցել հնարավոր չէ, բայց դե ո՞վ չգիտի։
Փաստորեն, այս անգամ էլ են որոշել մի թափից մի քանի նապաստակ խփել՝ հա՛մ փակել հեռուստաընկերությունների մեծ մասը և, ինչպես տնտեսության դեպքում, հեռուստաընկերությունները նույնպես դարձնել մեկ մարդու խաղալիքը, հա՛մ էլ մեր ազգային արժեհամակարգով և բարոյական նկարագրով տվայտվողի իմիջ ձեռք բերել՝ միաժամանակ հասարակության որոշ շերտի մոտ վարկանիշը բարձրացնել և այլն։ Հետո էլ եթե հանկարծ հասարակությունը բողոքի ձայն բարձրացնի, թե ինչու եք փակում հեռուստաընկերությունները խոսքի ազատությունն ապահովելու փոխարեն, շատ հեշտությամբ և «լեգիտիմ» իրավունքով մեր չինովնիկները կհայտարարեն՝ բա դուք չէիք ուզո՞ւմ, որ եթերի որակը բարձրացնենք։
Ի դեպ, այսօր գրեթե ոչ ոք չի ահազանգում այն մասին, որ ՀՌԱՀ սահմանած չափորոշիչների կյանքի կոչման ժամանակ հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու համար ընդամենը 3 գրավոր նախազգուշացում է հարկավոր։ Իսկ այդ նախազգուշացման հիմքերն անհրաժեշտության դեպքում շատ հեշտությամբ կգտնվեն, որովհետև սահմանված չափորոշիչներն իրականում շատ անորոշեն են և վիճելի։ Զորօրինակ այն կետը՝ համաձայն որի արգելվում է տղամարդու և (կամ) կնոջ պատկերումը հեռավոր պլանով սեռական օրգանների ցուցադրմամբ։ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրին՝ օրինակ, հանրահայտ «Միմինո» ֆիլմը, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը երգելով մերկ դուրս է գալիս լոգարանից, տղամարդու սեռական օրգանները հեռավոր պլանով պատկերելու դրվա՞գ է, և արդյոք հնարավո՞ր է, որ այդ ֆիլմի ցուցադրման համար հեռուստաընկերությունը նկատողություն ստանա ու զրկվի լիցենզիայից։ Գ. Ամալյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց՝ ռեժիսորներն ամեն ինչ արել են, որ սեռական օրգանները կադրում չերևան։
Բայց դե ո՞վ է որոշում, որ, ներողություն արտահայտությանս համար, հետույքը սեռական օրգան չէ։ Մեկի համար այդպիսին չէ, մյուսի համար կարող է որպես խիստ սեռական օրգան դիտվել։ Այսինքն, հեռուստաընկերություններին բռի մեջ պահելու համար «պրիդիռկաներ» միշտ էլ կգտնվեն, և ունքը շտկելու փոխարեն, աչքն էլ կհանվի։
Նկատենք, որ հեռուստատեսային չափորոշիչների ի հայտ գալու բուն նպատակը ֆինանսական հոսքերը վերաբաշխելն է։ Համենայնդեպս ոլորտին մոտ կանգնած մարդիկ այդ կարծիքն ունեն։ Ժամանակը ցույց կտա։ Կստացվի նախկինի նման՝ ուզում էին լավ, բայց ստացվեց ինչպես միշտ: Ի դեպ, նույնը եղավ նաև տնտեսական «բարեփոխումների» և «ֆուտբոլային» դիվանագիտության դեպքում։
Արեգնազ Մանուկյան