Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ փչացրեց սյուժեն՝ թույլ չտալով՝ ինտրիգը շարունակվի
Ա. Աշոտյանին, երբ հարցնում էին՝ ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, շարունակ նույն պատասխանն էր տալիս՝ եկեք սյուժեն չփչացնենք, թող ինտրիգը երկար ձգվի: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ փչացրեց սյուժեն՝ թույլ չտալով՝ ինտրիգը շարունակվի: Պատասխանն ավելի քան պարզ է: Ապրիլի 9-ից մինչև 17-ն ընկած մեկշաբաթյա ժամանակահատվածում կարող էր քնարական սյուժեն վերածվել ողբերգականի (իր առնետներին լավ է ճանաչում): Բայց զվարճալի էր հնարավոր ու անհնար բոլոր լիազորություններով ու իրավասություններով օժտված վարչապետի պաշտոնն արդեն իրենը համարող Սերժ Սարգսյանի ցանկությունը, թե ուզում է նաև վարժապետություն անել երիտասարդ քաղաքական լիդերներին՝ վերջիններին թրծելով ու վերածելով փուչիկկարենների ու խաչիկասրյանների: Շատ բան չի ուզում: Էս մի լիազորությունն էլ ու պըրծ...
Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ փչացրեց սյուժեն՝ թույլ չտալով՝ ինտրիգը շարունակվի
Ա. Աշոտյանին, երբ հարցնում էին՝ ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, շարունակ նույն պատասխանն էր տալիս՝ եկեք սյուժեն չփչացնենք, թող ինտրիգը երկար ձգվի:
Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ փչացրեց սյուժեն՝ թույլ չտալով՝ ինտրիգը շարունակվի:
Պատասխանն ավելի քան պարզ է: Ապրիլի 9-ից մինչև 17-ն ընկած մեկշաբաթյա ժամանակահատվածում կարող էր քնարական սյուժեն վերածվել ողբերգականի (իր առնետներին լավ է ճանաչում):
Բայց զվարճալի էր հնարավոր ու անհնար բոլոր լիազորություններով ու իրավասություններով օժտված վարչապետի պաշտոնն արդեն իրենը համարող Սերժ Սարգսյանի ցանկությունը, թե ուզում է նաև վարժապետություն անել երիտասարդ քաղաքական լիդերներին՝ վերջիններին թրծելով ու վերածելով փուչիկկարենների ու խաչիկասրյանների:
Շատ բան չի ուզում: Էս մի լիազորությունն էլ ու պըրծ...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից