Քաղաքական

19.03.2018 23:16


Տավուշի մարզի պաշտպանական դիրքում 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզի պաշտպանական դիրքում 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Այսօր` մարտի 19-ին ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող: Նա Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է: Այս մասին հայտնում է aravot.am-ը։

Զինվորը բազմաբեկոր հրազենային վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի եւ մարմնի այլ շրջանում: Վիրավորը ժամը 13-ի սահմաններում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, այնտեղից մի քանի ժամ անց տեղափոխվել է Երեւան: Կայքի տեղեկություններով` վիրավոր զինծառայողի վիճակը միջին ծանրության է:

Մանրամասները՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը