ՌԴ և ՀՀ նախագահական ընտրությունները. զգա՛ տարբերությունը
Հայաստանի քաղաքական, վերլուծական ու կենցաղային հարթություններում հանրությունը բաժանված է հիմնականում 2 մասի:
Մի մասը հորթային հրճվանքով հիանում է Պուտինով: Սրանք՝ պուտինապաշտները, ռուսից ավելի ռուս են ուզում երևալ: Պուտինապաշտների համար ՀՀ-ն ընդամենը տարածք է, իսկ ահա Ռուսաստանը՝ սիրված ու լեգիտիմ հայրենիք:
Մյուս մասը Հռոմի Պապից ավելի կաթոլիկներն են: Սրանք փորձում են Արևմուտքից ավելի արևմտամետ երևալ այնպես, ինչպես Ղուկաս Ղուկասյանը բոլշևիկներից ավելի բոլշևիկ էր դարձել: Պուտինատյացները էշի համառությամբ պայքարում են Պուտինի դեմ ու պահանջում նրա հրաժարականը՝ կամա թե ակամա ծառայություններ մատուցելով Սերժ Սարգսյանին՝ «Սերժն ինչ կարող է անել, չար Պուտինը չի թողնում» թեմայով: Սրանք մեր դարդերը թողած զբաղվում են համաշխարհային դարդերով՝ չնկատելով կամ չուզենալով նկատել, որ հայաստանյան խնդիրների 99 տոկոսը ներքին ծագում ունեն: Ի դեպ, մեր տնաբույծ «արևմտամետների» համար Պուտինի դեմ պայքարելը կոմերցիոն տեսակետից ձեռնտու է:
Ուշագրավն այն է, որ ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները մեզ մոտ ավելի շատ քննարկման առարկա դարձան, քան հայաստանյանը:
Ինչպես հայտնի է, Պուտինը 76 տոկոսից ավելի ձայներ ստացավ ու քվեների քանակով ռեկորդ սահմանեց: Հայաստանում նախագահ դարձած Արմեն Սարգսյանի հավաքած տոկոսները ոչ պակաս տպավորիչ էին՝ ավելի քան 85 տոկոս: Կային, սակայն, էական տարբերություններ:
Արմեն Սարգսյանի ընտրությունն անցավ աննկատ: Բացի այդ՝ Արմեն Սարգսյանն իր տոկոսները ստացավ ոչ թե ժողովրդից, այլ 10.000-դրամանոցներ բաժանած «ռեյտինգային ջիգիթների» կողմից ձևավորած խորհրդարանական մեծամասնությունից: Ա. Սարգսյանի օգտին ԱԺ-ում քվեարկեցին այլ հարցերի քվեարկության արանքում: «4-րդ հանրապետության 1-ին նախագահի» ծրագրային կոչված ելույթը գորշ էր, ոչինչ չասող ու քնեցնող:
Հայաստանում քաղաքացուց գողացվել է ընտրության հնարավորությունն ու իրավունքը: Հիմա, պատկերավոր ասած, Հայաստանի նախագահն առանց գահ է լինելու և «անգլիական թագուհի»՝ առանց թագի (իշխանությունը կանցնի «անփոխարինելի առաջնորդին», ով ոչ մի պարտավորություն չի ստանձնել ՀՀ քաղաքացիների առաջ):
Հայաստանի նախագահ է դարձել մեկն, ով կապ չունի Հայաստանի ու հայաստանցու կյանքի հետ: Եվ զզվելին այն է, որ Արմեն Սարգսյանը գիտակցաբար է ստանձնել իր դերը: Ապաքաղաքական նախագահի դերը:

Ահա այսպիսի բաներ:
Պետրոս Ալեքսանյան