Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները նախագահի ընտրություններին կմասնակցեն Գյումրիում
Ռուսաստանի դաշնությունում կիրակի օրը՝ մարտի 18-ին նախագահական ընտրություններ են:
Փետրվարի 25-ից նախնական ընտրություններ են սկսվել: Ըստ վերջին տվյալների՝ ՌԴ-ի սահմաններից դուրս 50 երկրում նախապես քվեարկել է ավելի քան 30 հազար ընտրող: Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին: Ի դեպ, Հարավային Օսիայի բնակչության 90%-ը ռուսական անձնագիր ունի:
Վրաստանի և ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Վրաստանում ընտրատեղամասեր չեն բացվելու, ուստի այնտեղ բնակվող ՌԴ քաղաքացիները ընտրելու հնարավորություն կունենան Հայաստանում, իսկ մասնավորապես՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում:
Ռուսաստանում 109 մլն. ընտրող կա, երկրի տարածքից դուրս՝ ընտրության իրավունք ունեցող 1,9 մլն ՌԴ քաղաքացի: Նախագահի պաշտոնի հավակնություն ունի 8 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մանրամասները՝ aliq.ge-ում։