Կարծիք

18.03.2018 08:33


Շա՜տ ուլտրամոդեռն ենք ախր․ պետք է այնպես թխենք, որ հայությունը սարսափի (լուսանկար)

Շա՜տ ուլտրամոդեռն ենք ախր․ պետք է այնպես թխենք, որ հայությունը սարսափի (լուսանկար)

Հայի երևակայությունն այնքան ուժեղ է, որ կարող է քանդակել թռչող մողեսի նման մի բան ու ասել՝ սա ծիծեռնակ է: Կամ էլ ռեստորանում մեծ գլխով ձուկն ուտելուց հետո մնացած կմախքը ներկայացնել որպես ծիծեռնակ: Եվ կամ՝ պատկերել դինոզավրի թերաճ ճուտիկի ու պնդել, որ դա ծիծեռնակ է:
Շա՜տ ուլտրամոդեռն ենք ախր...
Մի բան, որ թխում ենք, պետք է այնպես թխենք, որ հայությունը սարսափի:
Մանրաքանդակի հրաշալի վարպետ ունենք, Բենիկ Պետրոսյան անունով: Բայց դե, մեզ «պալոժ» չի մեր կերպարվեստի վառ դեմքերից մի բան սովորել:


Չնայած, երաժշտական «ազգային մրցանակաբաշխություն» կոչված միջոցառման համար լա՜վ էլ խորհրդանշական արձանիկ է:
Հատկապես շոու-բիզի ասպարեզում հանդես եկող մեծամասնության համար, որը կարողանում է ամեն ինչ անել, բացի երգելուց...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը