Կարծիք

18.03.2018 08:18


Թուրքիան սիրիական Աֆրինում New-Նախիջևան է ստեղծում

Թուրքիան սիրիական Աֆրինում New-Նախիջևան է ստեղծում

Թուրքիան սիրիական Աֆրինում New-Նախիջևան է ստեղծում: Աֆրինի հարցը համարյա լուծված է, քրդերին կտեղահանեն ու իշխանությունը կտան թուրքոմաններին` որպես բուֆեր քրդերի, տեղի արաբների և Թուրքիայի միջև: Նախիջևանի փորձն իրենց պետք եկավ: Անգլիական ու ամերիկյան նավերը Աֆրին չկարողացան բարձրանալ, իսկ ռուսները դարձյալ դիտորդի դերում են:
Քուրդ արևմտամետներն ու ռուսամետները կարող են արդեն հանգիստ պայմաններում բանավիճել, թե որ կողմնորոշումն էր ճիշտ, մի հարյուր տարի հետո էլ կհիշեն անգլիական ասածվածքը հավերժ թշնամիների ու հավերժ բարեկամների մասին, բայց էլի առաջին իսկ հնարավորության դեպքում նորից կկիսվեն մասերի` ըստ կողմնորոշումների:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը