Անդեմ, գորշ, հլու և քսու էս տեսակը իսկական թարախապալար է ազգի վզին
Մարդիկ կան, որոնց ճշգրիտ բնորոշումը սա է՝ «Դարմանի տակի ջուր»: Չորս սերունդ կարող է մեռնի-գնա, էս տեսակը կա ու կա՝ օտ Իլյիչա դո Իլյիչա: Ու էս տեսակը 20 տարին մեկ անգամ հանկարծ բերանը բացում է ու իր «հերոսական կենսագրության» էջերից կցկտուր բաներ է ասում, ինչից ոչ ոք ոչինչ չի հասկանում՝ ե՞րբ է հայհոյել, ո՞ւմ է ընդդիմացել, ո՞ր առաջին դեմքերն են իրենից խռովել ու հետը չեն խոսել... Անդեմ, գորշ, հլու և քսու էս տեսակը իսկական թարախապալար է ազգի վզին, բայց միշտ շահած է ու պետբյուջեից թրփոշ աշխատավարձ է ստանում, զավակներին էլ հասցնում է եկամտաբեր տեղերում տնօրեն կամ պետ կարգել, «նորին անփոխարինելիության» հետ խնամիություն անել ու նման բաներ... Ու այսքանից հետո շարունակում է ձևացնել, թե ինքը այս կամ այն փուլում ընդդիմացել է իշխանությանը, և ընդհանրապես՝ միշտ ծառայել է երկրին ու ժողովրդին: Խլուրդի «ծառայության» արդյունքն էլ սա է՝ անօրեն երկիր: Եվ ո՞նց ենք մենք էս տեսակ տափուկ անբաններին 30 տարի շալակած տանում...
Անդեմ, գորշ, հլու և քսու էս տեսակը իսկական թարախապալար է ազգի վզին
Մարդիկ կան, որոնց ճշգրիտ բնորոշումը սա է՝ «Դարմանի տակի ջուր»:
Չորս սերունդ կարող է մեռնի-գնա, էս տեսակը կա ու կա՝ օտ Իլյիչա դո Իլյիչա:
Ու էս տեսակը 20 տարին մեկ անգամ հանկարծ բերանը բացում է ու իր «հերոսական կենսագրության» էջերից կցկտուր բաներ է ասում, ինչից ոչ ոք ոչինչ չի հասկանում՝ ե՞րբ է հայհոյել, ո՞ւմ է ընդդիմացել, ո՞ր առաջին դեմքերն են իրենից խռովել ու հետը չեն խոսել...
Անդեմ, գորշ, հլու և քսու էս տեսակը իսկական թարախապալար է ազգի վզին, բայց միշտ շահած է ու պետբյուջեից թրփոշ աշխատավարձ է ստանում, զավակներին էլ հասցնում է եկամտաբեր տեղերում տնօրեն կամ պետ կարգել, «նորին անփոխարինելիության» հետ խնամիություն անել ու նման բաներ...
Ու այսքանից հետո շարունակում է ձևացնել, թե ինքը այս կամ այն փուլում ընդդիմացել է իշխանությանը, և ընդհանրապես՝ միշտ ծառայել է երկրին ու ժողովրդին:
Խլուրդի «ծառայության» արդյունքն էլ սա է՝ անօրեն երկիր:
Եվ ո՞նց ենք մենք էս տեսակ տափուկ անբաններին 30 տարի շալակած տանում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից